Օգոստոսին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 7.6 տոկոս

am
ogostosin-hh-tntesakan-aktivoutyan-coucanise-kazmel-e-76-tokos

2019 թվականի օգոստոսին 2018-ի օգոստոսի համեմատ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 7.6 տոկոս: Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներից:

Տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին նպաստել են՝ արդյունաբերությունը՝ 16.8 տոկոս աճով՝ նախորդ տարվա օգոստոսի համեմատ, ծառայությունների ծավալը (առանց առեւտրի) 15 տոկոս աճով, արտահանումը՝ 13.5 տոկոս աճով, առեւտրի շրջանառությունը՝ 9 տոկոս աճով, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 6.8 տոկոս աճով: 3.9 տոկոսով աճել է շինարարության ծավալը:

Լրահոս

Նմանատիպ նորություններ