Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

«Ոճիրն անպատիժ մնաց, կրկնվեց, կկրկնվի». Կարո Փայլան

am es
ojirn-anpatij-mnac--krknvec--kkrknvi-karo-paylan

Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետ Բորիս Ջոնսոնի՝ թուրքական արմատներ ունենալու հանգամանքին: Փայլանը գրել է Ջոնսոնի մեծ պապի՝ Ալի Քեմալի հայամետ դիրքորոշման ու կեցվածքի մասին, թե ինչպես է նախարար եղած ժամանակ ջանքեր գործադրել, որպեսզի դատապարվեն Հայոց ցեղասպանության պատասխանատուները, ինչպես է նախաձեռնությունը հաջողությամբ պսակվել, ինչի համար էլ Քեմալին դավաճան են համարել ու դաժան հաշվեհարդար տեսել:

Փայլանն իր ֆեյսբուքյան էջում արևմտահայերենով գրել ու մանրամասներ է ներկայացրել թուրք գործչի կյանքի ու ծավալած գործունեության մասին: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

 «Անգլիոյ նոր վարչապետը՝ Պորիս Ճանսըն Ալի Քեմալ պէյի թոռն է։ Ալի Քեմալ լրագրող ու քաղաքական գործիչ մմընfըն էր, որ ընդդիմացած էր նախ համիտեան բռնատիրութեան, ապա իթթիհատականներու ազգայնական քաղաքականութեան։

Իրաւացի էր։

Ալի Քեմալ ընդդիմացաւ հայկական տեղահանութեան։

Երբ ներքին գործոց նախարար էր՝ աշխատեցաւ, որպէսզի դատուին հայոց ցեղասպանութեան պատասխանատուները։

Պոլսոյ դատավարութեանց արդիւնքով՝ ցեղասպանութեան քանի մը պատասխանատուները դատապարտուեցան։

Անգարայի կառավարութեան՝ անգլիացիներու հետ կնքած գաղտնի դաշինքով, Մալթա գտնուող իթթիհատականներ Անգարա բերուեցան՝ առանց դատուելու հայկական ցեղասպանութեան մէջ ունեցած իրենց պատասխանատուութեան համար։

Ալի Քեմալ պիտակուեցաւ որպէս դաւաճան։

Իզմիթի մէջ ենթարկուեցաւ Լինչի դատաստանի ու սպանուեցաւ։

Ալի Քեմալ խղճամիտ քաղաքական գործիչ մըն էր։

Ուզեց, որ հաշիւ պահանջուի հայկական ցեղասպանութեան նման մեծ ոճիրի մը համար։

Եթէ յաջողէր՝ պետութեան մէջ պիտի ջնջուէր ցեղասպան, լինչապաշտ ու զինուորական յեղաշրջումներու սովորոյթը։

Ոճիրը մնաց անպատիժ։ Կրկնուեցաւ։ Կը կրկնուի

Խաղաղ թող ննջէ Ալի Քեմալ պէյի հոգին»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ