Հայաստանը իր խորքում բաղկացած է իրենց հողին կրքոտ կերպով կապված գյուղացիներից: Հայերը չեն դադարել իրենց երկրում հաստատակամորեն բնակվելուց
Անտուան Մեյե

Օլիմպիական փոխչեմպիոնը` Հենրիխ Մխիթարյանի` Բաքու չմեկնելու մասին (տեսանյութ)

olimpiakan-poxcempione-henrix-mxitaryani-baqou-cmeknelou-masin-tesanyout

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում անդրադարձավ Հենրիխ Մխիթարյանի` Բաքու չմեկնելու փաստին: 

Մարզիկը նկատում է, որ, թեև Բաքվից հնչում են հիմնավորումներ, թե մարզիկը խնդիրներ չի ունենա, իրականությունն այլ է. «Ես ինքս էլ 2007 թվականին Բաքվում մասնակցել եմ Աշխարհի առաջնությանը, և այն պայմանները, որում մենք հայտնվել էինք, մեղմ ասած ոչ սպորտային էին: Մարզիկն անընդհատ յուրահատուկ հսկողության տակ է լինում, ինչը լուրջ ճնշում է: Դրա համար ես միշտ ասել եմ, որ միջազգային սպորտային ֆեդերացիաները պետք է զերծ մնան նման խնդրահարույց երկրներում այդպիսի լուրջ միջոցառումներ անցկացնել»,- ասաց մեր զրուցակիցը: 

Մանրամասն` տեսանյութում

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ