Ոմանք արդեն տևական ժամանակ զբաղված են Հայոց Սուրբ Եկեղեցու վարկաբեկմամբ. պատգամավոր

Ապազգային մարտնչող տգիտությունը և հակահայկական տխմարությունն ունի բազմաթիվ երանգներ։
Ոմանք ծաղրում են հայկական ավանդույթները` վերագրելով մեզ այնպիսի արարքներ, որոնք իսկական հայկական ավանդույթների հետ աղերս չունեն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը` հավելելով.
«Ոմանք փորձում են սերմանել ժողովրդի մեջ կեղծ «հակամիլիտարիստական» գաղափարներ` փաստացի աշխատելով այն ուղղությամբ, որ մեզ դարձնեն սուտի «խաղաղասեր»` ներկայացնելով մեր` հանուն մեր ազատության և Հայրենիքի պայքարելու վճռականությունը, որպես «ագրեսիվ և պրիմիտիվ» հասարակության վարքագիծ։
Ոմանք էլ, արդեն տևական ժամանակ մանրակրկիտ զբաղված են Հայոց Սուրբ Եկեղեցու վարկաբեկմամբ։ Օրինակ` այսօր դրանցից մեկը, արտահայտեց մի միտք, որի իմաստն այն է, թե Հայոց բանակին պետք չեն հոգևոր հայրեր, և հոգևորականների դերն իրեն համար անհասկանալի է։ Ես բնավ նպատակ չունեմ այսպիսի մտքեր արտահայտող անձնավորությանը վիրավորել, բայց, կներեք...այսպիսի մտքեր արտահայտողը կամ մտավոր անմեղսունակ է, կամ բացահայտ թշնամի, կամ երկու որակավորումներն` համատեղ»:
Աբովյանը նշում է` սպասում էր, որ այս խառը իրավիճակում պետք է ակտիվանան զանազան ապազգային էլեմենտներ. «Բայց որ սրանք այնքան «կանջատվեն», որ բաց և անթաքույց ապազգային պրոպագանդա կսկսեն վարել...չի սպասում (չնայած ինչո՞ւ եմ զարմանում, սրանք շուտ վանից արդեն բացահայտ գործում են Հայաստանում):
Մի խոսքով, ժողովուրդ ջան, իմացեք մի բան| մենք շրջապատված ենք վայրենի թշնամիներով, և մեր միակ փրկությունը ազգային ինքնապաշտպանության գաղափարի շուրջ հիմնված խելացի տնտեսական և հետևողական միլիտարիստական քաղաքականությունն է»:
- Ադամ Բարրոն Հայաստանում կներկայացնի իր նոր ձայնասկավառակը
- Երևանում անցկացվեց «ARMENIAN GLOBAL ART-FEST» մրցույթ-փառատոն
- Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 1-ից 4-ը
- Թումանյանական օրերը Թբիլիսիում (տեսանյութ)
- ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղի է ունեցել տնօրենին առընթեր խորհրդի նիստ
- 911-ն ամփոփում է անցած շաբաթը
- Պարզվում են Սևան-Մարտունի ավտոճանապարհին տեղի ունեցած սպանության դեպքի հանգամանքները
- Աբովյանում մեկնարկում են loft ոճի հանրային գրադարանի կառուցման աշխատանքները
- Ստեփանծմինդա-Լարսը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար
- Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով Շվեդիա կմեկնի
- Ժողովուրդ ջան հեչ չտխրեք. Սուրենյանի նոր գրառումը
- 2020թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլն ավարտված է
- ՊՐՈՖ ԻԹՖ Թաեքվոնդոյի ֆեդերացիան կանցկացնի Հայաստանի գավաթի բաց առաջնություն
- ՃՏՊ Գյումրիում
- Մնացականյանը հանդիպել է Կամերունի արտաքին գործերի նախարարի հետ
- Տիգրան Վիրաբյանը Կենդանաբանական այգու տնօրենին առաջարկել է պաշտոնն ազատելու դիմում գրել
- ԵԱՏՄ երկրների ազգային բանկերի արժութային քաղաքականության խորհրդի նիստը՝ Հայաստանում
- Հունաստանի նախագահը պաշտոնական այցով Հայաստան կժամանի
- Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին
- Նարեկ Դուրյանը նոր ներկայացում է պատրաստել
- Ալբերտ Խաչիյանն ազատվել է Արցախի ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից և արձակվել ծառայությունից
- Հրդեհ Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտ գտնվող «Քոլագիր» կոչվող հանդամասում
- Արարատ Գրիգորյանը նշանակվեց Վայոց ձորի մարզպետ
- Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 30-ից 31-ը
- Սարհատ Պետրոսյանն ազատվեց Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից