Հայաստանը իր խորքում բաղկացած է իրենց հողին կրքոտ կերպով կապված գյուղացիներից: Հայերը չեն դադարել իրենց երկրում հաստատակամորեն բնակվելուց
Անտուան Մեյե

Ո՞նց կարող է քոչարի պարը համարվել ադրբեջանական. կոմպոզիտորը վրդովված է

am ru
onc-karox-e-qocari-pare-hamarvel-adrbejanakan-kompozitore-vrdovac-e

Կատարյալ հիմարություն է, ո՞նց կարող է քոչարի պարը համարվել ադրբեջանական: Կոմպոզիտոր Արամ Սաթյանը նման գնահատական տվեց այսօր ՅՈՒՆԵՍԿO-ի տարածած այն հայտարարությանը, որում ասվում է, թե ադրբեջանական քոչարի պարը ներառվել է ՅՈՒՆԵՍԿO-ի շտապ պահպանության կարիք ունեցող ո՛չ նյութական մշակութային ժառանգության ցանկում:

Կոմպոզիտորին վրդովվեցրեց այս հայտարարությունը:

«Ես վրդովված եմ: Այդ պարը հայկական պատմական հիմքեր ունի, ես զարմանում եմ՝ ո՞նց կարող է նման բան լինել: Քոչարին մերն է և դա այնքան պարզ ճշմարտություն է, որ մեր մտքով էլ չի անցել ինչ-որ տեղ գրանցել: Է, մյուս օրն էլ եկեք, ասեք, թե իմ հայրը՝ իմ հայրը չէ»,-ասաց նա:

Հետաքրքրվեցինք, թե Մշակույթի նախարարության աշխատանքի թերացման հետևա՞նք է սա՝ նշեց: "Չի կարծում":

«Ես չեմ կարծում, թե դա Մշակույթի նախարարության սխալն է: Պարզապես դա մերն է, դրա համար էլ երբեմն նման բաների վրա ուշադրություն չենք դարձնում: Մենք պետք է հիմա այդ որոշումը դնենք բողոքարկման, չգիտեմ ո՞ր ատյաններում դա պետք է քննարկվի: Այդ ո՞նց եղավ դոլման դարձավ ադրբեջանական, հիմա էլ քոչարի՞ն են դարձձնում: Մեր լռությունից է: Մեր պատմաբաններն ու համապատասխան մասնագետները պետք է բարձրացնեն այս հարցը և ներկայացնեն համաշխարհային հանրությանը»,-եզրափակեց կոմպոզիտորը:

Հիշեցնենք, որ 2017 թվականի դեկտեմբերի 6-ին ՅՈՒՆԵՍԿO–ն նախ քոչարին ճանաչել էր որպես հայկական և կոչել համերաշխության պար։

Ի դեպ, Ադրբեջանը պարբերաբար բարձրացնում է այս հարցը: Օգտվելով այն հանգամանքից, որ իրենց իսկ կողմից բռնագրավված է հայկական պատմական տարածքը՝ Նախիջևանը, ադրբեջանցիները միաժամանակ փորձում են նաև սեփականաշնորհել նախիջևանյան հայկական արժեքները:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ