Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 11-ից 14-ը

am
operativ-iravijake-hanrapetoutyounoum-hoktemberi-11-ic-14-e

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 11-ից 14-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 127 դեպք, որից 9-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 29, անձնական ունեցվածքի գողության՝ 20, խարդախության՝ 15, յուրացման կամ վատնման՝ 11, ծեծի՝ 8, թմրամիջոցի հայտնաբերման՝ 6, սպանության սպառնալիքի՝ 4, փաստաթղթի կեղծիքի՝ 3, գույքի դիտավորությամբ ոչնչացման, խուլիգանության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և կաշառակերության՝ 2-ական, սպանության, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, բնակարանային գողության, զենք-զինամթերքի առգրավման, դրամանենգության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, ավտոմեքենայի նույնականացման համարը կեղծելու, թմրանյութի շրջանառության, ակնհայտ 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու ու բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու 1-ական դեպքեր։

Հայտնաբերվել են 2 անհետ կորած, 8 հետախուզվող, կամավոր ներկայացել է՝ 1-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 7 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, մարմնական վնասվածք հասցնելու՝ 2, բնակարանային գողության և գույքի դիտավորությամբ վնասման 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 47 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 60-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս

Նմանատիպ նորություններ