Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 30-ից 31-ը

am
operativ-iravijake-hanrapetoutyounoum-hoktemberi-30-ic-31-e

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 30-ից 31-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 66 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 19, մարմնական վնասվածք հասցնելու՝ 9, խարդախության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 6-ական, յուրացման կամ վատնման ու սպանության սպառնալիքի՝ 4-ական, ծեծի՝ 3, պետական-հասարակական ունեցվածքի գողության, շորթման, համակարգչային հանցագործության, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, պետական սահմանն ապօրինի հատելու, սառը զենքի հայտնաբերման և անձնական կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու կամ տարածելու 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 9 հետախուզվող:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և անձնական ունեցվածքի գողության՝ 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 20 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 28-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս

Նմանատիպ նորություններ