Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 1-ից 4-ը

am
operativ-iravijake-hanrapetoutyounoum-noyemberi-1-ic-4-e

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 1-ից 4-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 104 դեպք, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 19, մարմնական վնասվածք հասցնելու՝ 16, թմրամիջոցի հայտնաբերման և խարդախության՝ 7-ական, ծեծի՝ 6, թմրանյութի մաքսանենգության՝ 5, յուրացման կամ վատնման ու պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 4-ական, գույքի դիտավորությամբ վնասման, խուլիգանության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3-ական, հարկերից խուսափելու, փաստաթղթի կեղծիքի ու ակցիզային դրոշմանիշերով և հսկիչ նշաններով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված կամ չվերադրոշմավորված ապրանքներ իրացնելու՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առևանգման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, սպանության սպառնալիքի, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, դատական վճիռը չկատարելու, դատական կարգով սահմանված տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 4 անհետ կորած, 10 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 8 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 7, ավազակային հարձակման և ավտոմեքենա փախցնելու՝ 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 57 պատահար, ինչի հետևանքով 7 մարդ զոհվել է, 80-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս

Նմանատիպ նորություններ