Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` օգոստոսի 7-ից 8-ը

am
operativ-iravijake-hanrapetoutyounoum-ogostosi-7-ic-8-e

 

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 7-ից 8-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 58 դեպք, այդ թվում՝ 2-ը նախկինում կատարված։ 


Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու և մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելու կամ աճեցնելու 9-ական, խարդախության ու ծեծի 7-ական, անձնական ունեցվածքի գողության և թմրամիջոցի հայտնաբերման 6-ական, սպանության սպառնալիքի 4, գույքի դիտավորությամբ վնասման 2, յուրացման կամ վատնման, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, ակնհայտ 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու ու թմրանյութի իրացման 1-ական դեպք: 


Հայտնաբերվել է 1 անհետ կորած և 2 հետախուզվող։


Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և անձնական ունեցվածքի գողության 1-ական դեպք: 
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետևանքով 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ