Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` օգոստոսի 8-ից 9-ը

am
operativ-iravijake-hanrapetoutyounoum-ogostosi-8-ic-9-e

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 8-ից 9-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 67 դեպք, այդ թվում՝ 4-ը նախկինում կատարված։ 


Մասնավորապես՝ մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր աճեցնելու 14, խարդախության 9, մարմնական վնասվածք հասցնելու 8, անձնական ունեցվածքի գողության և ծեծի 5-ական, թմրամիջոցի հայտնաբերման 4, կողոպուտի, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու թմրամիջոցի ապօրինի իրացման 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, յուրացման կամ վատնման, շորթման, գույքի դիտավորությամբ վնասման, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողությունների, ալիմենտը վճարելուց խուսափելու, ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու, փաստաթղթի կեղծիքի ու սպանության սպառնալիքի 1-ական դեպք: 


Հայտնաբերվել է 3 անհետ կորած և 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է՝ 3-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։


Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության 2, անձնական ունեցվածքի գողության և կողոպուտի 1-ական դեպք: 
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար, ինչի հետևանքով 23 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս

Նմանատիպ նորություններ