Կա մի ուրիշ մարմին, որ ավելի ու ավելի պաշտելի է քան մեր սեփականը: Այդ մարմինը ՀԱՅՐԵՆԻՔՆ Է:
Մուրացան

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 19-ից 20-ը

am
operativ-iravijake-hanrapetoutyounoum-septemberi-19-ic-20-e

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 19-ից 20-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 59 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 19, խարդախության` 10, մարմնական վնասվածք հասցնելու՝ 6, յուրացման կամ վատնման և թմրամիջոցի հայտնաբերման՝ 2-ական, սպանության փորձի, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առևանգման, կողոպուտի, բնակարանային գողության, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սպանության սպառնալիքի, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր աճեցնելու, ինքնասպանության հասցնելու, ծեծի, տասնվեց տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու, փաստաթղթի կեղծիքի, թմրամիջոցի իրացման ու ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կամ երեխային փոխելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը:

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման՝ 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3 և բնակարանային գողության՝ 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 25 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 29-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ