Բանաստեղծը ծառի է նման, արմատները հողի մեջ են, իսկ ճյուղերը ձգվում են դեպի արևը և լույսը
Համո Սահյան

Օպերատիվ խորհրդակցություն ՀՀ ոստիկանությունում (տեսանյութ)

am
operativ-xorhrdakcoutyoun-hh-ostikanoutyounoum-tesanyout

Սեպտեմբերի 11-ին ՀՀ ոստիկանությունում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը։ Մասնակցում էին պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը, գլխավոր զինվորական կոմիսարի պաշտոնակատար Արմեն Ավթանդիլյանը, Երևանի քաղաքապետարանի, ինչպես նաև ոստիկանության ղեկավար կազմը։
Խորհրդակցությանը ներկա էին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու ենթակա բաժինների և պաշտպանոթյան նախարարության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ։
Արման Սարգսյանն ու Գաբրիել Բալայանը իրենց ելույթներում առանձնահատուկ ընդգծեցին ոստիկանության և պաշտպանության նախարարության համագործակցության կարևորությունը։ Քննարկման առարկա դարձան կոնկրետ իրավիճակներ ու խնդիրներ, որոնց արդյունավետ լուծման նպատակով անհրաժեշտ է ոստիկանության և պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների փոխգործակցությունը։ Այս համատեքստում քննարկվեցին համագործակցային դաշտն ավելի ընդլայնելու և ամրապնդելու վերաբերյալ հարցեր, իրավասու ծառայությունների ղեկավարներին տրվեցին կոնկրետ հանձնարարականներ։
Օպերատիվ խորհրդակցությունն ամփոփվեց մի շարք պայմանավորվածությունների ձեռքբերմամբ։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ