Ո՞ր դեպքում կչեղարկվի առաջին դասարանցիների հերթագրումը. պարզաբանում է ԿԳՆ-ն

am
or-depqoum-kcexarkvi-arajin-dasarancineri-hertagroume-parzabanoum-e-kgn-n

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը առաջին դասարանցիների ծնողներին տեղեկացնում է, որ հայտագրումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում դպրոց ընդունվելու համար պահանջվող փաստաթղթերը պետք է ներկայացնել դպրոց, այլապես հերթագրումը կչեղարկվի:

 

Օրինակ, մայիսի 15-ին հայտագրված երեխայի փաստաղթերը պետք է ներկայացնել մինչև հունիսի 5-ը ներառյալ, մայիսի 16-ին՝ հունիսի 6-ը ներառյալ, մայիսի 17-ին՝ հունիսի 7-ը ներառյալ, մայիսի 20-ին՝ հունիսի 10-ը ներառյալ և այսպես շարունակ:

 

Ուշադրություն. այն ծնողները, ովքեր առցանց հերթագրման ժամանակ ինչ-որ պատճառով չեղարկել են հայտագրումը և ընտրել նոր դպրոց, փաստաթղթերը պետք է ներկայացնեն 10 աշխատանքային օրվա ընթացքում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ