Ո՞ր ըմպելիք է հանգեցնում վաղաժամ մահվան

am
or-empeliq-e-hangecnoum-vaxajam-mahvan

Գիտնականները նշել են, թե որ ըմպելիքը կարող է մահվան հանգեցնել: Այս մասին գրում է Die Welt-ը:

Գիտնականների տվյալներով՝ կոլայի, լիմոնադի և նման շաքարային, ոչ ալկոհոլային  ըմպելիքների կանոնավոր օգտագործումը մեծացնում է մահվան և վտանգավոր հիվանդությունների զարգացման ռիսկը:

Ինչպես հայտնի է, գիտնականները նման եզրակացության են եկել՝ հիմնվելով հետազոտության վրա, որի ընթացքում ուսումնասիրել են 10 երկրի 450 հազար մարդու տվյալներ:

Գիտնականները մարդկանց երկու խմբի են բաժանել՝ մարդիկ, ովքեր ամսական մեկ բաժակից պակաս (250 մլ) քանակությամբ են օգտագործում քաղցր ըմպելիք, և մարդիկ, ովքեր օրական առնվազն երկու բաժակ են խմում:

Գիտնականները նշում են, որ նշված թվի 11.5%-ը մահացել է: Նրանք մեծ քանակությամբ ոչ ալկոհոլային, զովացուցիչ ըմպելիք են օգտագործել:

Արդյունքում գիտնականները պարզել են, որ գազավորված ըմպելիքների երկրպագուների շրջանում վաղաժամ մահվան ռիսկը 17% -ով բարձր է, քան այն մարդկանց մոտ, ովքեր չեն օգտագործում այդպիսի ըմպելիքներ:

Լրահոս

Նմանատիպ նորություններ