Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Ո՞ր մասնագիտություններն են պահանջված դիմորդների շրջանում

am
or-masnagitoutyounnern-en-pahanjvac-dimordneri-srjanoum

Հայաստանի երեք բուհերի ներկայացուցիչներ այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփել են բոհական ընդունելության արդյունքները՝ նշելով, որ համեմատություններ արվել են ոչ թե 2018-ի համեմատ, այլ 2017-ի, քանի որ նախորդ տարի դիմորդների թիվը քիչ էր:

ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Արմեն Սարգսյանը նշեց, որ 2017-ի համեմատ այս տարի դիմորդների աճ է գրանցվել. «53 կրթական ծրագրերի գծով դիմորդների ընդհանուր թիվը կազմել է 3281: Ամենապահանջված մասնագիտություններն են ինֆորմատիկան և կիրառական մաթեմատիկան, իրավագիտությունը, միջազգային հարաբերությունները, սերվիս-կառավարումը, լրագրությունը»:

Սրանք եղել են ամենապահանջված բաժինները, բայց Սարգսյանի խոսքով, կան նաև մասնագիտություններ, որոնց համար դիմորդների թիվը բավական քիչ է եղել: Այդպիսիք են՝ միջուկային ռեակտորների ֆիզիկան, երկրաբանությունը և աստվածաբանությունը: Բանախոսի խոսքով, այստեղ նույնիսկ անվճար տեղերն են թափուր մնացել:

Ի տարբերություն ԵՊՀ-ի, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում դիմորդների թվի նվազում կա: Համալսարանի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Արտաշես Մարտիրոսյանի խոսքով, այս տարվա համար Մանկավարժական համալսարանին հատկացվել է 1481 տեղ, որից 91՝ անվճար: Շատ կամ քիչ պահանջարկ ունեցող  մասնագիտությունների մասին խոսելի Մարտիրոսյանը նշեց հետևյալը. «Խիստ պահանջվածներից են հոգեբանությունը, տարրական մանկավարժությունը և մեթոդիկան, նախադպրոցական մանկավարժությունը, լոգոպեդիան, պարարվեստը, հագուստի մոդելավորումը: Դիմորդների թվի առումով մտահոգիչ մասնագիտություններ ևս ունենք. դրանք են՝ ֆիզիկան, քիմիան, մշակութաբանությունը, շրջակա միջավայրի գիտությունները, գրադարանային տեղեկատվական աղբյուրները»:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում պատկերը մի փոքր այլ է: Այստեղ գրեթե բոլոր մասնագիոտությունները դիմորդների համար հետարքրություն են առաջացնում: Համալսարանի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Գոռ Վարդանյանը նշում է, որ ընդունելությունն իրականացվել է 34 կրթական ծրագրով: «Մեզ մոտ այս տարի անվճարի համար նախատեսված է 259 անվճար տեղ, վճարովիի համար՝ 871: Առաջին տեղով ունենք 1029 դիմորդ: Քանի որ  պոլիտեխնիկական համալսարանը ինժեներական բուհ է, իրականացրած բոլոր կրթական ծրագրերն ինժեներական են: Ունենք տնտեսագիտական կրթական ծրագրով ընդունելություն, և չնայած այս կրթական ծրագրի համար անվճար տեղ չունեինք, դիմորդների կողմից մեծ հետաքրքություն է եղել»,- նշեց Վարդանյանը և հավելեց, որ 2017-18 ուստարվա համեմատ այս տարի առնվազն 30 դիմորդների աճ է արձանագրվել:

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ