Օրբելյանը պատրաստվում է դատի տալ Նազենի Ղարիբյանին

am
orbelyane-patrastvoum-e-dati-tal-nazeni-xaribyanin

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականն արդեն հայտնել է, որ Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանն ազատվել է աշխատանքից: Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մամուլի պատասխանատու Վահագն Զաքարյանի խոսքով՝ որոշումը ստացել են մշակույթի նախարարությունից:

Նշենք, որ քիչ անց կմեկնարկի Օրբելյանի հրավիրած ասուլիսը, սակայն մինչ այդ, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնոօրենը որոշ փակագծեր է բացել:

Նա ասել է, որ իր աշխատանքից ազատման որոշման մասին իմացել է երեկ երեկոյան: «Նազենի Ղարիբյանը կարծում է, որ ոչ լեգիտիմ կերպով են ինձ այդ պաշտոնին նշանակել: Անձնապես հենց նա է այդ որոշումը կայացրել: Շատերն ասում են, որ նա է ուզում այս պաշտոնը զբաղեցնել»,- ասել է Օրբելյանը և հայտնել, որ պատրաստվում է Նազենի Ղարիբյանին դատի տալ:

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի թղթակիցն այս պահին գտնվում է Օպերային թատրոնում և առաջիկայում մանրամասներ կներկայացնի:

Կոնստանտին Օրբելյանի ասուլիսը` ուղիղ

Опубликовано Հայ Ձայն Пятница, 29 марта 2019 г.
Լրահոս

Նմանատիպ նորություններ