Նման առաջարկ չեմ ստացել. արդարադատության փոխնախարարը՝ նախարարի պաշտոնում նշանակվելու մասին (տեսանյութ)

am
oree-nman-arajark-cem-stacel-ardaradatoutyan-poxnaxarare-naxarari-pastonoum-nsanakvelou-masin-tesanyout

Առաջիկայում ամենասեղմ ժամկետներում պատրաստ կլինի փաստաթղթերի փաթեթ, որոնք պարտադիր հանրային քննարկում են անցնելու: Այս մասին  այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը՝ անդրադառնալով դատական համակարգում վեթթինգի մեխանիզմ ներդնելու ուղղությամբ արվող քայլերին:

Լրագրողները փախնախարարից հետաքրքրվեցին, թե արդյո՞ք վերջինս  նախարարի պաշտոնում կփոխարինի Արտակ Զեյնալյանին: Ի պատասխան Վարդապետյանն ասաց. «Գնահատակ տալ չեմ կարող: Վստահաբար կարող եմ ասել, որ այս պահին նման որևէ առաջարկ չեմ ստացել»:

Փոխնախարարը խոսեց նաև Արտակ Զեյնալյանի պաշտոնից ազատվելու մասին, նաև անդրադարձավ շրջանառվող այն կարծիքներին, թե արդեն նախկին նախարարը պաշտոնը լքել է, քանի որ եթթինգի նախագիծն ուշացնելու հարցում իշխանության կողմից ճնշումներ են եղել: Այս կապակցությամբ Վարդապետյանը նշեց. «Իր և կառավարության դիրքորոշումների միջև մոտեցումների տարբերություն չկար»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Լրահոս

Նմանատիպ նորություններ