Բանաստեղծը ծառի է նման, արմատները հողի մեջ են, իսկ ճյուղերը ձգվում են դեպի արևը և լույսը
Համո Սահյան

«Օրենքով գողը» պետք է առանց պատճառի բա՞նտ նստի․ ի՞նչ է ենթադրում նոր փոփոխությունը. «Ժողովուրդ»

am
orenqov-goxe-petq-e-aranc-patjari-bant-nsti-inc-e-entadroum-nor-popoxoutyoune-joxovourd

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ կառավարության նիստում ընդունված «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» նախագծով նախատեսվում է քրեական պատասխանատվություն նախատեսել քրեական ենթամշակույթով խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավվելու համար:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից հետաքրքրվեց` ինչպես է այս ձեւակերպումը կիրառվելու: Օրինակ` եթե մի խումբ հեղինակություններ խնջույքի մասնակցեն ու քննարկեն որեւէ մեկի պարտքը ստանալու հարցը, ինչպե՞ս պետք է դա բացահայտվի:

Նախարարն ասաց, որ դա օպերատիվ աշխատանք է, իր տիրույթը չէ, բայց «նման ձեւակերպումներով փորձ է արվում անլրջացնել հոդվածը»: «Ժողովուրդ» օրաթերթի մյուս հարցին, թե, օրինակ, հայտնի Զապ անունով Անդրանիկ Սողոյանը, որը «օրենքով գող» է եւ հանգիստ ապրում է, պետք է առանց պատճառի բանտ նստի, քանի որ «օրենքով գո՞ղ» է, թե՞ պիտի որեւէ բան անի, որ բռնեք: «Ցանկացած հանցագործության համար անհրաժեշտ է, որպեսզի կատարվի արարք, եւ այդ արարքը որակվի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով»,- նշեց նախարարը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ