Դու իմ հետադարձ հասցեն ես միակ, Եվ իմ եզակի ճակատագիրը, Իմ բաց երգերը, իմ վերքերը փակ, Իմ հիշատակաց միակ Երկիրը…

ՍԱՐՈՒԽԱՆ

Օրհնված ջուրը

am
orhnvac-joure

Մի տատիկ գնում է քահանայի մոտ ու հարցնում.

- Մեր պապի հետ ինչպե՞ս վարվեմ: Բոլորովին անտանելի է դարձել: Վիճում է, հայհոյում, իր սխալները չի ընդունում:

Քահանան նրան մի շիշ ջուր է տալիս ու ասում.

- Սա օրհնված ջուր է, հենց պապն աշխատանքից հետո տուն վերադառնա կամ հենց ձայնը բարձրացնի, միանգամից այս ջրից բերանդ լցրու և որքան կարող ես պահիր: Որքան երկար պահես, այնքան օրհնված ջուրը շատ կօգնի:

Մի շաբաթից տատիկը վազում է կրկին օրհնված ջուր խնդրելու:

- Շնորհակալությո՜ւն, Տե՛ր հայր, օրհնված ջուրն օգնեց: Պապն այժմ հեզ ու հանդարտ է: Այնպես հաշտ ենք ապրում, որ հարևանները նախանձում են: Մի շիշ էլ օրհնված ջուր տուր, Տե՛ր հայր:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ