Օրինապաշտ քաղաքացու հարցեր

Բոլոր իրավիճակներում միշտ ձգտում եմ կոռեկտ լինել, բայց այսօր շատ դժվար կլինի, ուստի նախապես ներողություն եմ խնդրում:
Սա արդեն վերջն է: Եռաբլուրում պատերազմի հերոսների գերեզմաններ են պղծվում: Ընդ որում, դատելով լուսանկարի տեղադրման ժամկետից, դա արվել է դեռ երեկ:
Այս առումով մի քանի հարց պատկան մարմիններին: Սիրելի ԱԱԾ և Ոստիկանություն: Ես, որպես օրինապաշտ քաղաքացի, որպես հին ֆորմացիայի մարդ, ցանկանում եմ հասկանալ.
- Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ է նշանակում այս հանցագործությունը,
- Դուք դեռ երեկ տեղյա՞կ էիք սրա մասին, թե այսօր ֆեյսբուքից իմացաք, ինչպես մենք,
- Ֆեյսբուքում ակտիվորեն վարկածներ են շրջանառվում, իսկ ձեզ մոտ կա՞ն վարկածներ (իհարկե, այդ մասին հիմա պետք չէ բարձրաձայնել, ուղղակի կ՞ա լուրջ վարկած, թե՞ ոչ),
- Կարո՞ղ եք ինձ և մյուս օրինապաշտ, չքաղաքականացված, պետականամետ քաղաքացիներին հավաստիացնել, որ սա դիվերսանտների արած գործը չէ, և մենք ու մեր ընտանիքները կարող ենք հանգիստ քնել,
- Ով ասես այսօր չի վխտում Հայաստանում, ինչի մասին անձամբ ես մի քանի հոդված եմ գրել, ուստի կրկին նույն հարցն եմ ուղղում պատկան մարմիններին՝ դուք վստա՞հ եք, որ փողոցներում ընտանիքներով կամ խմբերով վխտացող, տարբեր գույների, երանգների, հիգիենիկ մակարդակի մարդիկ մեր երկրում գտնվում են բարի նպատակներով: Արդյո՞ք նրանց տեղաշարժը վերահսկվում է:
Իրականում, այս ամենն արդեն անցնում է բոլոր սահմանները: Երկիրը և նրա քաղաքացիներին աննորմալ աստիճանի քաղաքականացնելով, նրանց ուշադրությունը շեղելով՝ կամա թե ակամա այսօր իրական սպառնալիք է ստեղծվել պետության համար:
Սիրելի՜ պատկան մարմիններ, հայացքներդ շեղեք քաղաքական հարցերից և ձեր անմիջական գործով զբաղվեք, պաշտպանեք մեզ՝ քաղաքացիներիս:
- Ճապոնական ֆիլմերի փառատոն կանցկացվի Հայատանի տարբեր քաղաքներում դեկտեմբերի 12-ից 21-ը
- Կկայանա ֆրանսահայ հանրաճանաչ տենոր Ռուբեն Էլբակյանի փառահեղ AVE MARIA մենահամերգը Փարիզի Լա Մադլեն եկեղեցում
- Ավիշայ Քոենի և Սիմֆոնիկ նվագախմբի ինքնատիպ համերգը կնվիրվի Լևոն Մալխասյանի 75-ամյակին
- Ադամ Բարրոն Հայաստանում կներկայացնի իր նոր ձայնասկավառակը
- Երևանում անցկացվեց «ARMENIAN GLOBAL ART-FEST» մրցույթ-փառատոն
- Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 1-ից 4-ը
- Թումանյանական օրերը Թբիլիսիում (տեսանյութ)
- ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղի է ունեցել տնօրենին առընթեր խորհրդի նիստ
- 911-ն ամփոփում է անցած շաբաթը
- Պարզվում են Սևան-Մարտունի ավտոճանապարհին տեղի ունեցած սպանության դեպքի հանգամանքները
- Աբովյանում մեկնարկում են loft ոճի հանրային գրադարանի կառուցման աշխատանքները
- Ստեփանծմինդա-Լարսը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար
- Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով Շվեդիա կմեկնի
- Ժողովուրդ ջան հեչ չտխրեք. Սուրենյանի նոր գրառումը
- 2020թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլն ավարտված է
- ՊՐՈՖ ԻԹՖ Թաեքվոնդոյի ֆեդերացիան կանցկացնի Հայաստանի գավաթի բաց առաջնություն
- ՃՏՊ Գյումրիում
- Մնացականյանը հանդիպել է Կամերունի արտաքին գործերի նախարարի հետ
- Տիգրան Վիրաբյանը Կենդանաբանական այգու տնօրենին առաջարկել է պաշտոնն ազատելու դիմում գրել
- ԵԱՏՄ երկրների ազգային բանկերի արժութային քաղաքականության խորհրդի նիստը՝ Հայաստանում
- Հունաստանի նախագահը պաշտոնական այցով Հայաստան կժամանի
- Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին
- Նարեկ Դուրյանը նոր ներկայացում է պատրաստել
- Ալբերտ Խաչիյանն ազատվել է Արցախի ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից և արձակվել ծառայությունից
- Հրդեհ Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտ գտնվող «Քոլագիր» կոչվող հանդամասում