Որոնվում են Թամանյանի ջրասույզ եղած առյուծները. ՀԱՅ ՁԱՅՆ-ի հրապարակման հետքերով

am en ru
oronvoum-en-tamanyani-jrasouyz-exac-aryoucnere-hay-cayn-i-hraparakman-hetqerov

Նախօրեին ռուս հրապարակախոս, գրող Վալերիա Օլյունինան «ՀԱՅ ՁԱՅՆ» լրատվականին տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել էր հայ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի՝ Ռուսաստանում ծավալած բեղմնավոր գործունեությունը, որը, սակայն, առ այսօր անծանոթ է հայ հասարակությանը: Ուսումնասիրելով ռուսական արխիվները, ի մի բերելով Թամանյանի ռուսաստանյան գործունեությունը և թողած հարուստ ժառանգությունը՝ Օլյունինան մի շարք բացահայտումներ է արել, որոնք նորովի են ներկայացնում Թամանյան ճարտարապետին՝ լույս սփռելով նրա կյանքի ստվերված ժամանակաշրջանի վրա:

Տեղեկացնենք, որ 20-րդ դարասկզբին Ալեքսանդր Թամանյանը Մոլոգա գետի առափնյա հատվածում կառուցել է նորաձեւ քարե շինություն՝ զարդարված առյուծների արձաններով: Այս աշխատանքի ավարտից անմիջապես հետո նրան շնորհվել է ակադեմիկոսի կոչում եւ ընտրվել է Արվեստի ակադեմիայի խորհրդի նախագահ:

Սակայն ժամանակի ընթացքում թամանյանական այդ հրաշալի կառույցները մնացել են ջրի տակ:

 

 

«ՀԱՅ ՁԱՅՆ»-ին տված Օլյունինայի հարցազրույցը մեծ արձագանք է գտել ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանի սահմաններից դուրս, հատկապես, Ռուսաստանում: Մի շարք մասնագետներ, հետազոտողներ հարցազրույցի հրապարակումից հետո կապ են հաստատել Օլյունինայի հետ՝ փորձելով աջակցել նրան թամանյանական շինությունների հայտնաբերման ուսումնասիրություններում:

«ՀԱՅ ՁԱՅՆ»-ի հրապարակումը հիմք է հանդիսացել, որպեսզի մասնագետների խումբը պեղումներ սկսի և հայտնաբերի Ռուսաստանի Մոլոգայի շրջանում Թամանյանի ստեղծած բացառիկ առափնյա շինությունը:

Արդեն այսօր՝ փետրվարի 21-ին, «Մոլոգայի մարզի խորտակված սրբավայրեր» նախագծի հետազոտողները կփորձեն մաքրել գետի առափնյա տարածքը աղբից և թափոններից: Աշխատանքների արդյունքում մասնագետներն ակնկալում են հայտնաբերել այն առյուծները, որոնցով ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը զարդարել է Մոլոգա գետի առափնյա հատվածը: Այս մասին ասել է նախագծի հեղինակ, Յարոսլավլի տարածաշրջանի հետազոտող Անդրեյ Տուտարիկովը:

 

Լրահոս

Նմանատիպ նորություններ