Հայ երաժշտությունն իր մեջ կսնուցանե ոգին իր իսկ ցեղին, որովհետև երաժշտությունը ամենեն մաքուր հայելին է ցեղին։
Կոմիտաս

«Օրորոցայինը փրկում է երեխային թուրքից». մի երեխայի կյանքի պատմություն

am es
ororocayine-prkoum-e-erexayin-tourqic-mi-erexayi-kyanqi-patmoutyoun

Որոշում ըստ Սողոմոնի. հայ մայրը կիսաձայն մրմջում է օրորոցային երգեր իր գողացված մանկիկի համար:

Հալեպ. Մի ամերիկացի կրկնել է Սողոմոնի դատական իմաստուն սխրագործությունը նրա իսկ սեփական երկրում: Նա Կարմիր խաչի աշխատակից էր և ստիպված էր վճռել նույն հայցը, ինչ Սողոմոնը հազարավոր տարիներ առաջ: Ահա պատմությունը. Թուրքական կառավարության կողմից դեպի արաբական անապատ մեկ միլիոն հայերի աքսորի ժամանակ, թուրքերը սովորություն ունեին ճանապարհից առևանգել երեխաների, կանանց: 

Չորս տարի առաջ մի հայ մայր իր փոքրիկ, գեղեցիկ երեք տարեկան դստեր հետ հազիվհազ անցնում էր Հալեպի փողոցներով: Մի թուրք դուրս վազելով իր տնից` ճանկեց երեխային, մինչդեռ գաղթականներին հսկող զինվորները, ստիպեցին երեխայի մորը շարունակելու ճանապարհը: Նախորդ ամիս մայրը վերադարձավ անապատից` փնտրելով իր փոքրիկին: Վերջինիս նա գտավ մի թուրքի տանը և պահանջեց նրան, բայց փոքրիկ աղջիկը, որն արդեն 7 տարեկան էր, չճանաչեց իր մայրիկին, իսկ թուրքը մերժեց հայ մոր պահանջը: 

Այնուհետև խեղճ կինը դիմեց Ամերիկյան կարմիր խաչին, որը բրիտանական բանակի աջակցությամբ միջոցներ էր ձեռնարկում վերադարձնելու բոլոր գողացված և կորած երեխաներին: Նրանք բերեցին կորցրած աղջկան Կարմիր խաչի ապաստարան, և նրան վերադարձնելուն ուղղված երկու կողմերի պահանջները հայտնվեցին Կարմիր խաչի հովանավորության տակ գտնվող որբանոցի ղեկավարի սեղանին: 

Հազարավոր տարիներ առաջ Սողոմոնն ունեցել է նմանատիպ մի հայց, երբ երկու մայրերը պահանջում էին նույն երեխային: Խնդիրը լուծելու համար Սողոմոնը հրամայեց մի զինվորի բաժանել երեխային երկու մասի` յուրաքանչյուր կնոջը մեկական մասը տալով: Այս ամենից հետո իսկական մայրը հրաժարվեց երեխայից` փրկելու համար վերջինիս կյանքը: Իմաստուն միապետն անմիջապես տվեց երեխային այն կնոջը, որը պատրաստ էր հրաժարվել երեխայից` փրկելու համար նրա կյանքը: 

Կարմիր խաչի սպան, չէր օգտագործում այսպիսի դրամատիկ մեթոդներ, բայց նա ստացավ լավագույն արդյունքը: Նա փորձեց այլ ձևով պարզել երեխայի ինքնությունը: Նա ստիպեց կնոջը երգել որոշ հին օրորոցայիններ, որ նա երգել է իր երեխայի համար: Եվ երբ մայրն սկսեց երգել, երեխան ճանաչեց և՛ ձայնը, և՛ երգերը: 

«Սողոմոնը վերադարձել է մեզ մոտ». սա էր հայ գաղթականների վճիռը: 

«Կարմիր խաչի տեղեկագիր» 
Վաշինգտոն, Օգոստո
սի 18, 1919 թ., հատոր III, համար 34, էջ 1 

Աղբյուրը՝ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պաշտոնական կայք

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ