Դժվար էր մեր ուղին, բայց նպատակը վեհ էր, իսկ դեպի վեհ նպատակ տանող ուղին հաղթանակն է
Մոնթե Մելքոնյան (Ավո)

Որոշ գործոններ կան, որոնք նյարդայնացնում են Ադրբեջանին. պատգամավորը՝ սահմանային լարված իրավիճակի մասին

oros-gorconner-kan--oronq-nyardaynacnoum-en-adrbejanin-patgamavore-sahmanayin-larvac-iravijaki-masin

Այս պահին կան մի քանի գործոններ, որոնք Ադրբեջանին մղում են կրկին լարել սահմանային իրավիճակը: Այս մասին ՀԱՅ ՁԱՅՆ-ի հետ զրույցում, անդրադառնալով հայ-ադրբեջանական շրջանում վերջին օրերին տիրող լարվածությանը, ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանը:

«Նախ, այո, ֆուտբոլի առաջնությունն էր նրանց նյարդայնացնում, և մենք հենց բացման օրը զոհ ունեցանք, ու դրանից հետո իրենց գործողությունները միտված են լարվածության ավելացմանը: Կարծում եմ, որ սա ինչ-որ տեղ նաև նյարդերի պայքար է, որովհետև մենք հարաբերականորեն անդորրի ժամանակաշրջան ունեինք»,- նշեց պատգամավորը:

Մեր զրուցակցի խոսքով՝ այս ֆոնին և առաջիկայում սպասվելիք արտգործնախարարների հանդիպմանն ընդառաջ Ադրբեջանը փորձում է հասկանալ, թե որքանով են նախկին գործելաոճին հավատարիմ՝ փորձել մեզ հետ խոսել սպառնալիքի լեզվով. «Փաստացի, եթե հետևենք վերջին ամիսների զարգացումներին, և համանախագահների վերջին հայտարարությանը, որ այս փուլում շեշտը դնելու են հումանիտար միջոցառումների և մթնոլորտի առողջացման վրա, կտեսնենք, որ սա Ադրբեջանի համար խնդրահարույց է և սա նաև նշանակում է, որ գործընթացը գնում է մեր առաջարկած օրակարգով: Կարծում եմ, որ սա բավականին նյարդայնացնում է Բաքվին, և Ադրբեջանը ցանկանում է ուժ գործադրել, որը նաև որոշակիորեն փոխկապակցված է իր ներքաղաքական քննարկումներին»:

Ամեն դեպքում պատգամավորը նշեց, որ իր կարծիքով՝ այս իրավիճակը կվերլուծվի և առաջիկա հանդիպումը որոշակի ճշգրտումներ կարվեն. «Այս լարվածությունը չի կարող շարունակվել: Եթե կա որոշում՝ թուլացնել լարվածությունը, ուղիղ կապ հաստատել, և եթե Ադրբեջանն ակնհայտորեն գնում է այդ որոշումների խախտմանը, ուրեմն պետք է հասկանա դրա հնարավոր հետևանքները»:

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ