Որոշ համայքներում կդադարեցվի գազամատակարարումը

am
oros-hamayqneroum-kdadarecvi-gazamatakararoume

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ—ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 12-ին` ժամը 11.00-ից մինչև ժամը 15.00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի թիվ 72 բազմաբնակարան շենքի, 60, 62, 64, 66, 68, և Ն.Ստեփանյան փողոցի 1 (երկու տուն), 1/1 (երկու տուն), 12 առանձնատների, ժամը 09.00-ից մինչև ժամը 18.00-ն՝ Տավուշի մարզի Աչաջուր, Սևքար, Սարիգյուղ, Ծաղկավան գյուղերի, «Մայիսյան Կամուրջ» առևտրային կազմակերպության, «Իջևանի բենտոնիտ» ՓԲԸ-ի, «Էկո Մաս», ՍՊԸ-ի, «Աչաջրի մանկապարտեզ», «Սարիգյուղի մանկապարտեզ», «Սևքարի մանկապարտեզ» ՊՈԱԿ-ների, իսկ ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն՝ Դիլիջան քաղաքի Սովետների փողոցի, ՀՀ Կենտրոնական բանկի հանգստյան տան գազամատակարարումը:

Լրահոս

Նմանատիպ նորություններ