Հ․ Շիրազ - Հին մանկություն

Չգիտեինք՝ աշխարհն ի՞նչ էր, մարդն ի՞նչ էր,
Մենք՝ դարդի մեջ, չգիտեինք՝ դարդն ինչ էր...
Ա՜խ, դեռ մանուկ մենք ծերացած, գլխիկոր
Շրջում էինք՝ անգիտությա՜մբ բախտավոր...

Կարդալ Ամբողջը

Որպես կառավարությունում աշխատող, ինքս էլ «համապարփակ պատասխանատվություն» եմ կրում հարկային փաթեթի նկատմամբ. Անանյան

am
orpes-karavaroutyounoum-asxatox--inqs-el-hamaparpak-patasxanatvoutyoun-em-kroum-harkayin-pateti-nkatmamb-ananyan

Ստվերի կրճատում եղել է, պարզապես այն չափելի չէ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Մենք ներքին գնահատականներ ունենք, որոնք չէի ցանկանա հանրության առաջ հնչեցնել, քանի որ հանրությանը ուզում ենք ներկայանալ ավելի հիմնավորված հաշվարկներով, որոնց համակարգերը հիմա կայացնում ենք»,- ասաց Անանյանը:

Խոսելով հարկային օրենսդրության մասին՝ վերջինս ասաց, որ այն փոփոխության կարիք ունի՝ փոփոխությունները պետք է արվեն 3 մակարդակով՝ ընթացիկ, միջնաժամկետ և հեռանկարային: Անանյանի խոսքով, ԱԺ ներկայացվածը ընթացիկն է, նույնիսկ դրա մի մասը:

Հետևաբար, մենք միջնաժամկետ և հեռանկարային առումով արմատական փոփոխությունների կարիք ունենք: «Դրա նկատմամբ կառավարություն հստակ  մի քանի ուղղություններ կան, որոնք քննարկվում են: ԱԺ ներկայացված Հարկայն փաթեթի հետ համաձայն եմ, քանի որ որպես կառավարությունում աշխատող, ինքս էլ «համապարփակ պատասխանատվություն» եմ կրում այդ փաթեթի նկատմամբ»,- նշեց ՊԵԿ նախագահը:  

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ