Կարծում եմ՝ աստիճանաբար, մարդու բանականության ուժը կհզորանա: Այդ դեպքում կարևոր կդառնա, թե մարդկությունն ինչպես կվերաբերվի այլ քաղաքակրթությունների հետ, որոնք, անպայման գոյություն ունեն տիեզերքում:
Վիկտոր Համբարձումյան

Որքան տարածք է հրդեհվել Հայաստանում 2019թ․ օգոստոս ամսին (լուսանկարներ)

am
orqan-taracq-e-hrdehvel-hayastanoum-2019t-ogostos-amsin-lousankarner

Շրջակա միջավայրի նախարարության «Անտառային մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից «Սենտինել-2» արբանյակից ստացված պատկերների վերծանման հիման վրա իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 2019թ․ օգոստոսին Սյունիքի և Արագածոտնի մարզերի բուսածածկ տարածքներում բռնկված համեմատաբար խոշոր հրդեհներն ընդգրկել են մոտ 2199.9 հա։ Սյունիքի մարզում հրդեհների օջախները կազմել են 684.9հա խոտածածկ ու անտառապատ տարածքներ, որից 44 հա-ն «Արևիք» ազգային պարկում, իսկ 268-ը՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղում։ Արագածոտնի մարզի Արայի լեռան լանջի հրդեհը ընդգրկել էր 1515 հա խոտածածկ տարածք։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ