Իմաստուն ու հասուն ազգերը, իրենց ունեցած տաղանդների վրա ինչքան էլ առատ-առատ ծախսեն, լավ են իմանում, որ այսուամենայնիվ, շատ էժան գնով շատ թանկ բան են ձեռք բերում:
Հովհաննես Թումանյան

Որքանո՞վ են Հայ առաքելական եկեղեցիներն ընկալելի մեր երկիր այցելող զբոսաշրջիկների համար

am
orqanov-en-hay-araqelakan-ekexecinern-enkaleli-mer-erkir-aycelox-zbosasrjikneri-hamar

Ամռան այս օրերին, երբ Հայաստանում շատ են զբոսաշրջիկները, հաճախ պատարագների կամ եկեղեցական տոների ժամանակ նրանց կարելի է հանդիպել Հայ առաքելական եկեղեցիներում: Որքանո՞վ է նրանց համար ընկալելի մեր եկեղեցին ու մեր տոները, և Հայ առաքելական եղեղեցին հետևո՞ւմ է արդյոք, թե ինչ տեղեկատվություն է փոխանցվում զբոսաշրջիկներին՝ ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականը հարց ուղղեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Եսայի քահանա Արթենյանին:

«Նրանց հետևում ենք այնքանով, որ գալիս են եկեղեցի և ինչ-որ հարցի շուրջ ցանկանում են զրուցել կամ հարցեր են տալիս: Այն զբոսաշրջիկները, ովքեր գալիս են ավանդական քրիստոնեական երկրներից, շատ ավելի պատրաստված են և շատ լավ գիտեն մեր պատմությունը, հաճախ նաև մեր եկեղեցու պատմությունը: Ես նկատել եմ, որ երբ նրանք մտնում են մեր եկեղեցիներ, ընկալում են այն, ինչ ներսում կա: Ես նկատի ունեմ ոչ թե հարդարանքը, այլ ներքին բովանդակությունը: Իրենք միանգամից ընկալում են, որն ինչ է՝ մկրտության ավազան, սուրբ սեղանն և այլն: Մեր եկեղեցիների ճարտարապետությունն ու ներքին հարդարանքն այնպիսին է, որ երբ մտնում ես ներս, եթե մի քիչ ավետարանական գիտելիքներ ունենաս, կհասկանաս, ինչու է սա այստեղ Պողոս առաքյալի նկարը, ինչու է այնտեղ Մատթեոս ավետարանչի նկարը և այլն»,- ասաց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է եկեղեցիներում տուրիստական հոսքեր ընդունելուն՝ Տեր Եսային նշեց, որ մեր եկեղեցիները նախատեսված չեն կոնկերտ տուրիստական հոսքերի համար, և ավելի շուտ աստվածպաշտության համար են: «Այո, եվրոպական շատ երկրներում եկեղեցիներն ընդամենը տուրիստական կենտրոնների համար են, և այնտեղ ամեն ինչ կա՝ աուդիոգիդ, բացատրություններ և այլն: Սակայն մեր եկեղեցիները ծիսական նշանակության են, և միակ ճանապարհը զբոսաշրջւիկներին ներկայացնելու եկեղեցին, դա հոգևորականի և եկեղեցուն ծառայող սպասավորի  հետ շփումն է»,- նշեց քահանան:

Նա նկատեց, որ թեև այս հարցը եկեղեցու ուշադրության կենտրոնում է, սակայն իրականում շատ անելիքներ կան:

Մանրամասն՝ տեսանյութում

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ