Ով չի պատկանում իր հայրենիքին, նա չի պատկանում նաև մարդկությանը:
Վիսարիոն Բելինսկի

ՀԱՊԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նիստը կանցկացվի Երեւանում

am en ru
osennee-zasedanie-pa-odkb-proydet-v-erevane

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի հերթական նիստը տեղի կունենա 2019 թվականի աշնանը Երեւանում: Այս առաջարկը մայիսի 20-ին պաշտպանել Է Խորհրդաժողովի խորհուրդը:

«Ցանկանում եմ առաջարկել Խորհրդի հերթական նիստը եւ ՀԱՊԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստը անցկացնել այս տարվա աշնանը Հայաստանում: Եթե չլինեն առարկություններ, ապա կընդունենք այդ որոշումը»,-ասել Է Պետդումայի խոսնակ, ՀԱՊԿ-ի ԽՎ-ի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը՝ Բիշքեկում ելույթ ունենալով Խորհրդի նիստում: Առաջարկությունը միաձայն աջակցություն Է ստացել: Նիստի ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ՝ մի շարք համաձայնեցումներից հետո, խոսքը, ենթադրաբար, վերաբերում Է հոկտեմբեր-նոյեմբերին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ