Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Օսիպյանը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է կառավարման կենտրոնի տեխնիկական հագեցվածության հարցը

am
osipyane-cinastani-despani-het-qnnarkel-e-karavarman-kentroni-texnikakan-hagecvacoutyan-harce

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը օգոստոսի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին: Այս մասին  տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Ողջունելով հյուրերին` Վալերիյ Օսիպյանը կարևորել է հայ-չինական սերտ հարաբերությունները, որի շրջանակում ակտիվ համագործակցություն կա երկու երկրների իրավապահ կառույցների միջև:
Ոստիկանության պետը խոսել է ոստիկանության համակարգում տեղի ունեցող բարեփոխումների մասին: Կողմերը քննարկել են նոր ստեղծվելիք օպերատիվ կառավարման կենտրոնի տեխնիկական հագեցվածությանը վերաբերող հարցեր:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Թիան Էրլունը նշել է, որ ավելացել է Հայաստան մեկնող չինացի զբոսաշրջիկների թիվը: Նրանց անվտանգ հանգիստն ապահովում են հայ ոստիկանները, որոնց ծառայությունը չափազանց կարևոր և գնահատելի է:

Հանդիպմանը Թիան Էրլունը ներկայացրել է դեսպանության նորանշանակ ռազմական կցորդին: 

Վալերիյ Օսիպյանը շնորհավորել է նրան՝ պատասխանատու պաշտոնի նշանակվելու կապակցությամբ ու մաղթել բարի և արդյունավետ ծառայություն:

ՀՀ ոստիկանության պետը ջերմ բարեմաղթանքներ ու շնորհակալական խոսքեր փոխանցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության նախորդ ռազմական կցորդին, որն ավարտել է ծառայությունը Հայաստանում: Նա Վալերիյ Օսիպյանի հրամանով պարգևատրվել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով, որը հանձնվել է դեսպանին: 

Հանդիպմանը քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ