Ռափայել Պատկանյան - Հայ և հայություն

Թե դու հայ ես՝ հայությունդ պիտի հարգես անպատճառ,
Հայաստանը պիտի լինի հուսո աստըղ քեզ համար.
Օտարինը դու մի՛ ատիլ, մի՛ էլ սիրիլ կուրորեն,
Բայց քու Հայի օգուտները միշտ վե՛ր դասե ամենեն։

Կարդալ Ամբողջը

Ոսպով և բանջարեղեններով համեղ ապուր

am en ru es
ospov-e-banjarexennerov-hamex-apour

Բաղադրիչներ

հավի կամ բանջարեղենային արգանակ - 1.5 լ.

կարմիր ոսպ - 120գր.

կարտոֆիլ - 2 հատ

սոխ - 1 հատ

սխտոր - 2 պճեղ

բուլղարական պղպեղ - 2 հատ

գազար - 1 կամ 2 հատ

նեխուր - 1 ցողուն

աղ , պղպեղ՝ ըստ ցանկության

բուսայուղ՝ տապակելու համար

թարմ կանաչի ՝ մատուցելու համար

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը կտրատել մանր խորանարդիկների , գազարը նույնպես , նեխուրը ոչ մեծ կտորների կտրատել , իսկ սոխը և բուլղարական պղպեղը՝ մանր Թավայի մեջ բուսայուղ լցնել և սոխը տապակել մինչև թափանցիկ դառնալը Սոխին ավելացնել գազարը և նեխուրը և տապակել 3-4 րոպե Ավելացնել բուլղարական պղպեղը և նույնքան ժամանակ շարունակել տապակել Կաթսայի մեջ լցնել արգանակը ավելացնել լվացած ոսպն ու կարտոֆիլը , եփել մինչև ոսպի պատրաստ լինելը ՝ մոտ 20 րոպե Այնուհետ ավելացնել տապակած բանջարեղենը և շարունակել եփել մինչը եռալը:Աղել, պղպեղել Երբ կարտոֆիլն ու ոսպը խպատրաստ լինեն կրակը անջատել, ավելացնել ճզմած սխտորը, կափարիչը ծածկել և թողնել ապուրը մնա մոտ 15 րոպե Մատուցելուց առաջ ավելացնել թարմ կանաչին

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ