Ոստիկանությունը կարող է ՀԱՅ ՁԱՅՆ-ի հրապարակումը` Քասախ գետի մասին, ընդունել որպես հաղորդում. Կոմիտեի Ներքին վերահսկողության վարչության պետ

am
ostikanoutyoune-karox-e-hay-cayn-i-hraparakoum-qasax-geti-masin--endounel-orpes-haxordoum-komitei-nerqin-verahskoxoutyan-varcoutyan-pet

ՀՀ կադաստրի պետական կոմիտեի ներքին վերահսկողության բաժնից ադրադարձել են ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի` «Ինչո՞ւ է փոքրացվել Քասախ գետի լայնությունը» հրապարակմանը։ Պատասխանն ավելի հստակ և հասկանալի դարձնելու համար կապ հաստատեցինք Կոմիտեի Ներքին վերահսկողության վարչության պետի՝ Արսեն Հովաննիսյանի հետ։

Հովհաննիսյանը փաստեց, որ իրենց պատասխանը ապացուցում է հրապարակման մեջ շեշտվող այն հանգամանքը, ըստ որի` Քասախ գետի «Կարբի Ձոր» հանգստյան գոտուն հարող հատվածի քարտեզում տեղ գտած չափսի և իրական չափսի միջև կա էական տարբերություն։

Հետաքրքրվեցինք, թե Կոմիտեի եզրակացությունից կարո՞ղ ենք արձանագրել, որ նյութում տեղ գտած փաստերը համապատասխանում են Կադաստրի կոմիտեի եզրակացությանը, Արսեն Հովաննիսյանի պատասխանն այսպիսին էր. «Այո, միանշանակ համապատասխանում է»։

Ի պատասխան հարցին, թե Կոմիտեն ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել, որպեսզի ուղղի քարտեզում տեղ գտած անճշտությունը` Հովաննիսյանի նշեց, որ դա իրենց իրավասություններից դուրս է։ Նա ընդգծեց, քանի որ գրանցումն արդեն կատարված է` խնդրով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները։

«Ոստիկանությունը կարող է ձեր հրապարակումն ընդունել որպես հաղորդում և զբաղվել խնդրով, իսկ եթե խնդիրն այս պահին դատարանում է, կարող են մեր ուսումնասիրության պատասխանը կցել գործին, ինչ էլ էականորեն կազդի արդյունքի վրա և խնդիրը լուծում կստանա։ Եթե նոր ուսումնասիրություն օգտագործեն քննության մեջ` հարցը կկարգավորվի։ Դուք, եթե մեր ուղարկած պատասխանը ցույց տաք համապատասխան մասնագետի, որը կհամադրի սխեմաները, նրա համար ` գետի լայնքի չափի հետ կապված ամեն ինչ պարզ կդառնա։ Պատասխանում ամեն ինչ շատ մանրամասնորեն շարադրված է»,- եզրափակեց նա։

Կադաստրի կոմիտեի պատասխանն ու կից փաստաթղթերը ներկայացնում ենք ստորև

Նկ. 1 . Քասախ գետի իրադրական դիրքը` ըստ ՀՀ կառավարության 2005 թ 1676 որոշման

Նկ. 2. Գրանցման հիմք գլխավոր հատակագիծ

Նկ 3. Համադրման սխեմա

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ