Շուրթերիս դեռ չի դողացել ոչ մի սուտ երդում: Սուտ երդումները միայն մեղավոր շուրթերն են սերտում:

Համո Սահյան

Օտար լեզուների պարտադիր ուսուցումը պետք է դառնա Արցախի ապագա զարգացման կարևոր նախապայմաններից մեկը. Արայիկ Հարությունյան

am
otar-lezouneri-partadir-ousoucoume-petq-e-darna-arcaxi-apaga-zargacman-kareor-naxapaymanneric-meke-arayik-haroutyounyan

Ինչու է վերջին շրջանում հաճախացել Հայաստան ու Արցախ այցելող ռուս զբոսաշրջիկների թիվը: Այս հարցին անդրադառնալով` Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Արայիկ Հարությոնյանը ընդգծում է, թե պատճառները շատ են` պայմանավորված բազմաթիվ գործոններով, ինչպիսիք են, օրինակ, ներքին օգտագործման անձնագրերով Հայաստան այցելելու հնարավորությունը, մեր երկրի ավելի մատչելի պայմանները, տեսարժան վայրերը և այլն:

Բայց սրանց հետ մեկտեղ Հարությունյանը կարևորում է նաև լեզվական գործոնը:

<<Ըստ իս, ռուս զբոսաշրջիկների՝ Հայաստան այցելելու ամենամեծ մոտիվացիան առաջին հերթին տեղի բնակչության մեծ մասի՝ ռուսաց լեզվին տիրապետելն է, որը նրանց համար լրացուցիչ հարմարավետություն է ստեղծում>>:

Մասնագիտությամբ տնտեսագետ Ա. Հարությունյանը նաևր արձանագրում է. <<Կարծում եմ, շատերիդ է հայտնի, թե ինչպիսի մուլտիպլիկատիվ կարևոր ազդեցություն է ունենում զբոսաշրջության աճը տնտեսության բազմաթիվ ոլորտների զարգացման վրա: Սակայն զբոսաշրջությունը այս պարագայում, թերևս, ամենապարզ օրինակն էր, որի մասին ցանկանում եմ խոսել: Սինգապուրի առաջին վարչապետ Լի Կուան Յուն, ով այդ երկիրը կառավարեց երեք տասնամյակ և աղքատ ու ոչ մեծ հնարավորություններ ունեցող պետությունը վերածեց աշխարհի ամենազարգացած երկրներից մեկի, իր առանցքային բարեփոխումներից համարեց կրթությունը՝ հատկապես անգլերեն լեզվին տիրապետելն ու գործածությունը դարձնելով պարտադիր>>։

Ըստ Հարությունյանի, որպեսզի ավելի ընկալելի դառնանք աշխարհին, որպեսզի ներդրողի ու զբոսաշրջիկի համար մեր երկիրը ավելի հետաքրքիր դարձնենք` միայն ենթակառուցվածքներն ու բիզնես միջավայրի բարելավումը բավարար չեն: <<Այսինքն, մենք պետք է հրաժարվենք հանրակրթության և բուհական համակարգում գոյություն ունեցող օտար լեզուների ուսուցման գործող մեթոդներից և պարտադիր կերպով նոր եղանակներ կիրառենք, որպեսզի մեր քաղաքացին բավարար մակարդակով տիրապետի գոնե երկու օտար լեզվի՝ ռուսերենին և անգլերենին: Տարիներ շարունակ Արցախի կառավարությունը անգլերեն լեզվի ուսուցման անվճար դասընթացներ է կազմակերպել պետական համակարգի աշխատողների համար, ինչը, սակայն, բավարար չի եղել գոնե այդ հատվածի՝ լեզվի իմացության անհրաժեշտ մակարդակն ապահովելու համար>>:

Նա համոզված է, որ օտար լեզուների պարտադիր ուսուցումը պետք է դառնա մեր երկրի ապագա զարգացման կարևոր նախապայմաններից մեկը, և այդ ուղղությամբ անելիքներ կան.

<< Ի վերջո, արդի տեխնոլոգիաների ժամանակներում, երբ աշխարհը բաց է յուրաքանչյուրիս համար, լեզվի՝ որպես հաղորդակցության կարևորագույն միջոցի իմացությունը դառնում է գերխնդիր>>:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ