Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի կամ Կրիշտիանո Ռոնալդուի շոուն

ouefa-azgeri-ligayi-kam-kristinano-ronaldoui-sooun

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի կիսաեզրափակչում իրար հետ մրցեցին Պորտուգալիայի և Շվեցարիայի հավաքականները։ Թիմերը մարզադաշտ դուրս էին եկել հետևյալ կազմերով՝

 

Պորտուգալիա - Պատրիսիո, Պեպե, Դիաս, Սեմեդու, Գյերերո, Կարվալյու, Ֆերնանդես, Նեվեշ,  Սիլվա, Ֆելիք, Ռոնալդո։

 

Շվեցարիա- Սոմեր, Ականջի, Շար, Զաքարիա, Ցուբեր, Ֆրյուլեր, Ամբաբու, Ռոդրիգես, Ջակա, Շաքիրի, Սեֆերովիչ։

 

Հանդիպումն, ընդհանուր առմամբ, անցավ հավասար պայքարում։ 25-րդ րոպեին պորտուգալական ֆուտբոլի հսկան՝ Կրիշտիանո Ռոնալդուն տուգանային գեղեցիկ հարվածով բացում է հանդիպման հաշիվը։ Առաջին խաղակեսում այլևս խփված գնդակներ չարձանագրվեցին, և թիմերը հենց այս հաշվով էլ գնացին ընդմիջման։ Երկրորդ խաղակեսը շատ լավ սկսվեց Շվեցարիայի ընտրանու համար: Չնայած վիճելի դրվագին, հանդիպման մրցավար Ֆելիքս Բրիխը, դիտելով տեսակրկնությունը, նշանակեց 11 մետրանոց հարված, որը վստահ իրացրեց Ռիկարդո Ռոդրիգեսը՝ խաղի հաշիվը հավասարեցնելով՝ 1-1։

Խփած գոլից հետո շվեցարացիները որոշ ժամանակ խաղային և դիրքային առավելություն ունեցան. պորտուգալացիներին ժամանակ էր հարկավոր ուշքի գալու համար։ Թվում էր, թե թիմերը հիմնական ժամանակում այլևս գոլեր չեն խփի և խաղը կտեղափոխվի լրացուցիչ ժամանակ, բայց.... 88-րդ րոպեին Ռոնալդուն հիշեցրեց իր մասին և կրկին առաջ մղեց պորտուգալացիներին։ Եվ հուսահատված շվեցարացիները վաբանկի գնացին՝ խաղը փրկելու: Դա  ճակատագրական եղավ ամբողջ Շվեցարիայի համար։ Հակագրոհ բաց թողնելով՝ ոսկե գնդակի հնգակի դափնեկիր Կրիշտիանո Ռոնալդուն հեթթրիք ձևակերպեց իր հաշվին՝ դնելով խաղի վերջնակետը՝ 3-1։

 

Հիշեցնենք, որ Պորտուգալիան եզրափակչում կմրցի Հոլանդիա-Անգլիա զույգի հաղթողի հետ, որը տեղի կունենա այսօր՝ 22։45-ին։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ