ՈՒԵՖԱ-ի նախագահը կայցելի Երևան

am es
ouefa-i-naxagahe-kayceli-erean

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը կժամանի Հայաստան: Ինչպես հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հրավերով ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը սեպտեմբերի 5-ին կժամանի Հայաստան և ներկա կլինի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Իտալիա հանդիպմանը»:

Նշենք, որ Չեֆերինը Երևանում կլինի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հրավերով, իսկ այցելության ծրագրի մանրամասները կներկայացնի շուտով:

 
Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ