Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Ուկրաինայի նախագահը Թուրքիա այցի շրջանակում կհանդիպի Էրդողանի հետ

am
oukrainayi-naxagahe-tourqia-ayci-srjanakoum-khandipi-erdoxani-het

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օգոստոսի 7-8-ին Թուրքիա կատարելիք այցի ընթացքում կհանդիպի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Այս մասին հաղորդագրություն է տարածվել Ուկրաինայի նախագահականից:

Զելենսկու այցի շրջանակում հանդիպում է նախատեսված նաև  Պոլսի հունաց տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսի հետ:

Նշվում է, որ Զելենսկին հանդիպումներ կունենա նաև Թուրքիայի ուկրաինական և Ղրիմի թաթարների համայնքի ներկայացուցիչների հետ:

Աղբյուր`    ermenihaber.am

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ