Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Ուկրաինայի զինված ուժերում կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների մասին օրենք է ստորագրվել

am
oukrainayi-zinvac-oujeroum-kananc-eu-txamardkanc-havasar-iravounqneri-masin-orenq-e-storagrel

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ուկրաինայի զինված ուժերում եւ ռազմական այլ ստորաբաժանումներում ծառայության ժամանակ կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների մասին օրենք է ստորագրել:

Օրենքը թույլ է տալիս կանանց նշանակել ամբողջ օրվա հերթապահություն՝ միայն թե պահպանելով մայրության եւ մանկության օրենսդրության դրույթները։

Օրենքով ե՛ւ զորակոչված, ե՛ւ պայմանագրային զինծառայող կանանց տարիքը պետք է լինի 18-40-ի սահմաններում։

Բացի այդ, վերացվել են սպայական կազմի՝ պայմանագրով ծառայելու սահմանափակումները։ Գործող օրենքի համաձայն՝ այդպիսի իրավունք ունեին մինչեւ 40 տարեկան կանայք, նոր օրենքով՝ բոլոր այն կանայք, ովքեր գտնվում են սպայական կազմում։

Հանվել է պահեստազորում ծառայող կանանց հանդեպ սահմանափակումները։ Զորահավաքներին մասնակցելուց ազատվում են ոչ թե բոլոր զինվորական կանայք, այլ՝ միայն հղիները։ Գրում է ԱՐՑԱԽՊՐԵՍ-ը

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ