Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Ուկրաինայում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի մի շարք միջոցառումներ

am
oukrainayoum-texi-en-ounecel-hayoc-cexaspanoutyan-zoheri-hisataki-mi-sarq-mijocaroumner

Ուկրաինայի հայերի միությունը եւ տարածաշրջանների համայնքները Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ են կազմակերպել, տեղեկացնում է AnalitikaUA.net-ը։

Ապրիլի 24-ին հիմնական միջոցառումները տեղի են ունեցել Կիեւում։ Ավանդական ժամերգությանը, որը գլխավորել է Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ, Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, ներկա են եղել Ուկրաինայի հայերի միության, Կիեւի հայ համայնքի ներկայացուցիչները, կիեւցիներ եւ մայրաքաղաքի հյուրեր։

Ելույթով հանդես են եկել Ուկրաինայում ՀՀ նորանշանակ դեսպան Տիգրան Սեյրանյանը, Ուկրաինայում Վատիկանի պատվիրակ, արքեպիսկոպոս Կլաուդիո Գուջերոտին, տարբեր դավանանքների ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ։ Հիշատակի աղոթքից հետո տեղի է ունեցել երթ Կիեւի կենտրոնում, ամենամյա ֆլեշմոբ, որը կազմակերպել էր Կիեւի հայ երիտասարդությունը։

«Նախօրեին տեղեկացվել էր Լուցկում խաչքարի օծման եւ Կիեւում կլոր սեղանի մասին, որին ներկա էին մի շարք երկրների դեսպաններ։

Ապրիլի 23-24-ի միջոցառումների ցանկում էին կլոր սեղաններ, թեմատիկ ցուցահանդեսներ, հիշողության երեկույթներ, ֆլեշմոբեր, երթեր, ծառատունկ, վավերագրական եւ թեմատիկ ֆիլմերի դիտումներ՝ նվիրված 1915 թվականի իրադարձություններին։ Ուկրաինայի հայկական բոլոր եկեղեցիներում հիշատակի աղոթք է բարձրացվել Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Ուկրաինական քաղաքների փողոցներում տեղադրված էին բաներներ, բիլբորդեր, սիթիլայթեր եւ տեղեկատվական այլ նյութեր Հայոց ցեղասպանության մասին։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ 2015 թվականից երկրի տարբեր շրջաններում բացվել է ավելի քան 20 խաչքար»,- նշված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ