Ո՞ւմ օրինակին ենք հետևելու` Բուլղարիայի՞, թե՞ Թուրքիայի

Ստամբուլյան կոնվենցիայի մասին այսօր չի խոսում, հավանաբար միայն ծույլը: Այն քննարկման առարկա է՝ սկսած բակում նարդի ու բլոտ խաղաղացող տղամարդկանցից ու պոլիկլինիկայում իրենց հերթին սպասող հիվանդների կողմից, վերջացրած վարսավիրներով և, իհարկե, տաքսու վարորդներով:
Ամենահետաքրքիրն այն է, որ գրեթե բոլորը, ում հետ առիթ եմ ունեցել զրուցել այս թեմայով, բուն փաստաթուղթը չէին կարդացել: Ավելին, վստահ եմ, որ մեր պատգամավորների մեծ մասը նույնպես չի կարդացել այս փաստաթուղթը, իսկ դրանց հիմնական մասը այս կամ այն առումներով շահագրգիռ կողմ է հանդիսանում:
Եվ զարմանալի էլ չէ, որովհետև նրա բովանդակությունը չի հրապարակվել ո՛չ զանգվածային մամուլում, ո՛չ սոցցանցերում: Ես, համենայն դեպս, չեմ հանդիպել:
Հիմա մտահոգություններիս մասին: Չնայած նրան, որ շարքային քաղաքացիների ջախջախիչ մեծամասնությունն այսօր այդ չարաբաստիկ կոնվենցիային դեմ է, ես մեծ մտավախություն ունեմ, որ աշնանային նստաշրջանում այն կվավերացվի Ազգային Ժողովի կողմից: Դա կարվի մի այնպիսի հարմար պահի, երբ ժողովրդի ուշադրությունը սևեռված կլինի մեկ այլ խիստ կարևոր իրադարձության վրա, ինչը նվազագույնի կհասցնի ընդվզումը:
Սա նշանակում է, որ նոր Հայաստանի նոր ԱԺ պատգամավորները, նեռարյալ նաև ընդդիմադիր (կամ այդպիսին համարվող) պետք է անընդհատ զգան իրենց ընտրողների բարոյական ճնշումը: Համոզված եմ, որ դրան մեծապես կնպաստի Կոնվենցիայի տեքստի հանրայնացումը մամուլի միջոցով՝ կոմպետենտ մարդկանց մեկնաբանություններով, որոնք կօգնեն քաղաքացիների համար ավելի տեսանելի և առարկայական դարձնել այն վտանգները, որոնց մասին այսօր նրանք աղոտ պատկերացումներ ունեն, դրանք էլ՝ զուտ քլիշեների մակարդակով: Եվ սա պետք է անել հնարավորինս արագ:
Իսկ այժմ՝ մի փոքր մեջբերում կոնվենցիայի տեքստից:
Հոդված 2, կետ 2.
· Կողմերին առաջարկվում է տվյալ Կոնվենցիան կիրառել տնային բռնությունների բոլոր զոհերի նկատմամբ: Պահպանելով նրա դրույթները, կողմերը հատուկ ուշադրություն են դարձնում կանանց, որոնք զոհ են դարձել գենդերային սկզբունքով:
Իսկ հաջորդ՝ 3-րդ հոդվածի c ենթակետում տրվում է գենդերային տերմինի բացատրությունը՝
· Գենդերային, նշանակում է սոցիալապես ամրագրված այնպիսի դերեր, վարք, գործունեություն և բնութագրեր, որոնք հասարակությունը դիտարկում է որպես կանանց և տղամարդկանց համապատասխանող:
Պարզ է, չէ՞, ինչ ական է դրված այս արտահայտության տակ:
Այս առումով ժամանակին շատ դիպուկ է արտահայտվել բուլղարացի հոգեբույժ և աստվածաբան Նիկոլայ Միխայլովը, ասելով. «Ստամբուլյան կոնվենցիան կրկնակի հատակով ճամպրուկ է: Վերևում դրված է կարծեք թե անմեղ ակնհայտը, ներքևում՝ վտանգավոր պարտավորություններն ու վերահսկողությունը»:
Եվ վերջում: Այո, մենք պարտավորություններ ունենք նաև Եվրոպայի առջև, դա ոչ ոք չի հերքում: Սակայն այն, որ ցանկության դեպքում կարելի է հաջողությամբ շրջանցել մեր պետականության և ազգային նկարագրի տակ տեղադրած այս ականը, վկայում է նույն Բուլղարիայի փորձը: Եվրամիության հնաբնակներից մեկը համարվող այս երկիրը հրաժարվեց վավերացնել կոնվենցիան՝ պատճառաբանելով դա ազգային շահերով: Ի դեպ, առաջինը, հավանաբար «տանտիրոջ իրավունքով» այն վավերացրեց Թուրքիան՝ 2012 -ին: Ինչպիսի՞ն են արդյունքները: Համաձայն վիճակագրության՝ հաջորդ 6 տարիներին 377 կանայք այդ երկրում սպանվել են ամուսինների կողմից՝ միայն ամուսնալուծության գործընթացների ընթացքում:
- Ճապոնական ֆիլմերի փառատոն կանցկացվի Հայատանի տարբեր քաղաքներում դեկտեմբերի 12-ից 21-ը
- Կկայանա ֆրանսահայ հանրաճանաչ տենոր Ռուբեն Էլբակյանի փառահեղ AVE MARIA մենահամերգը Փարիզի Լա Մադլեն եկեղեցում
- Ավիշայ Քոենի և Սիմֆոնիկ նվագախմբի ինքնատիպ համերգը կնվիրվի Լևոն Մալխասյանի 75-ամյակին
- Ադամ Բարրոն Հայաստանում կներկայացնի իր նոր ձայնասկավառակը
- Երևանում անցկացվեց «ARMENIAN GLOBAL ART-FEST» մրցույթ-փառատոն
- Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 1-ից 4-ը
- Թումանյանական օրերը Թբիլիսիում (տեսանյութ)
- ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղի է ունեցել տնօրենին առընթեր խորհրդի նիստ
- 911-ն ամփոփում է անցած շաբաթը
- Պարզվում են Սևան-Մարտունի ավտոճանապարհին տեղի ունեցած սպանության դեպքի հանգամանքները
- Աբովյանում մեկնարկում են loft ոճի հանրային գրադարանի կառուցման աշխատանքները
- Ստեփանծմինդա-Լարսը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար
- Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով Շվեդիա կմեկնի
- Ժողովուրդ ջան հեչ չտխրեք. Սուրենյանի նոր գրառումը
- 2020թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլն ավարտված է
- ՊՐՈՖ ԻԹՖ Թաեքվոնդոյի ֆեդերացիան կանցկացնի Հայաստանի գավաթի բաց առաջնություն
- ՃՏՊ Գյումրիում
- Մնացականյանը հանդիպել է Կամերունի արտաքին գործերի նախարարի հետ
- Տիգրան Վիրաբյանը Կենդանաբանական այգու տնօրենին առաջարկել է պաշտոնն ազատելու դիմում գրել
- ԵԱՏՄ երկրների ազգային բանկերի արժութային քաղաքականության խորհրդի նիստը՝ Հայաստանում
- Հունաստանի նախագահը պաշտոնական այցով Հայաստան կժամանի
- Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին
- Նարեկ Դուրյանը նոր ներկայացում է պատրաստել
- Ալբերտ Խաչիյանն ազատվել է Արցախի ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից և արձակվել ծառայությունից
- Հրդեհ Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտ գտնվող «Քոլագիր» կոչվող հանդամասում