Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Ունենք զբոսաշրջության 12.8 տոկոս աճ, 120 միլիոնով էլ ավելացել է զբոսաշրջիկների՝ Հայաստանում ծախսած գումարը. վարչապետ

am es
ounenq-zbosasrjoutyan-128-tokos-aj--120-milionov-el-avelacel-e-zbosasrjikneri-hayastanoum-caxsac-goumare-varcapet

Այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում մի շարք երկրներից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը տպավորիչ աճ է արձանագրել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեղեկացնելով.  

Գերմանիայից ժամանած զբոսաշրջիկների թիվն աճել է 59.5 տոկոսով, 
Չինաստանից ժամանածներինը՝ 53.5 տոկոսով, 
Նիդեռլանդներից ժամանածներինը՝ 34.9 տոկոսով,
Շվեյցարիայից ժամանածներինը՝ 30 տոկոսով, 
ԱՄԷ-ից ժամանածներինը՝ 29.7 տոկոսով, 
Հունաստանից ժամանածներինը՝ 29 տոկոսով, 
Իտալիայից ժամանածներինը՝ 24.4 տոկոսով, 
Մեծ Բրիտանիայից ժամանածներինը՝ 22.9 տոկոսով, 
Ճապոնիայից ժամանածներինը՝ 22.2 տոկոսով, 
Ռուսաստանից ժամանածներինը՝ 19 տոկոսով
Շվեդիայից ժամանածներինը՝ 19 տոկոսով,
ԱՄՆ-ից ժամանածներինը՝ 15 տոկոսով, 
Ֆրանսիայից ժամանածներինը 13 տոկոսով:

Ընդհանուր առմամբ առաջին կիսամյակում ունենք զբոսաշրջության 12.8 տոկոս աճ: ԿԲ հաշվարկներով այս տարի նախորդ տարվա համեմատ զբոսաշրջիկները Հայաստանում ծախսել են մոտ 120 միլիոն դոլար ավել գումար, քան նախորդ տարի: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է այս գումարից իր բաժինն ունենալու հայտ ներկայացնել:

Նաեւ ուզում եմ հիշեցնել, թե ինչքան կարեւոր է պատշաճ ծառայություններ մատուցելը զբոսաշրջիկներին, որպեսզի նրանք լավ տպավորություններով հեռանան Հայաստանից եւ բարձրացնեն մեր երկրի ճանաչելիությունն ու իմիջը ողջ աշխարհում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ