Ուսուցչին նվաստացնող փաստաթուղթ, որով կդրվի  դպրոցը վերջնականապես քանդելու սկիզբը

am
ousouccin-nvastacnox-pastatouxt--orov-kdrvi-dproce-verjnakanapes-qandelou-skizbe

Ինչպես հայտնի է ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը մշակել է ուսուցչի վարքի կանոններ, որը բավական ծավալուն փաստաթուղթ է:

Որպես նպատակ սահմանվում է հետևյալը. «Սահմանել ուսուցչի մասնագիտական էթիկայի հիմնադրույթները, նպաստել կրթական գործընթացներում երեխաների իրավունքների ու ազատությունների երաշխավորմանը, կարգավորել ուսուցչի հարաբերությունները սովորողների, ծնողական համայնքի, մանկավարժական համակազմի հետ, նպաստել ուսուցիչների մասնագիտական վարկանիշը, աշխատանքի որակն ու մասնագիտական պատիվը բարձր պահելուն»:

Փաստաթուղթը դեռևս նախագծի մակարդակում է, սակայն արդեն իսկ արժանանում է սուր քննադատության:

Մասնագիտական շրջանակներում կա այն համոզմունքը, որ այս փաստաթղթով դրվում է դպրոցը վերջնականապես քանդելու սկիզբը:

Մտահոգիչ է այն, որ ըստ փաստաթղթի պարտականություններ ունի միայն ուսուցիչը, մինչդեռ աշակերտներն ու նրանց ծնողներըը` ինչպես կուզեն կվարվեն ուսուցչի հետ:

Ուսուցիչը ոչ թե զբաղվելու է աշակերտի կրթությամբ, դաստիարակությամբ, այլ ամեն ինչ անելու է որպեսզի հարմարվի աշակերտի պահանջներին` պարտավոր է հարգել իր սովորողների մտքի, խղճի եւ դավանանքի ազատությունը, հալած յուղի տեղ ընդունել նրանց արտահայտած ցանկացած կարծիք, հայացք, մինչդեռ ինքն իրավունք չունի սեփական հայացքները հստակ ներկայացնելու, որպեսզի հանկարծ չվիրավորի աշակերտներին:

Այսինքն, մեզ ներկայացվում է մի փաստաթուղթ, որը սահմանում է ուսուցչի պարտավորությունները ու աշակերտի իրավունքները: Փաստորեն, ուսուցիչն իրավունք չի ունենա նույնիսկ դիտողություն անել իր վատ սովորող, կամ վատ վարք դրսևորող, դասուսուցման պրոցեսը խանգարող աշակերտներին:

Փաստաթղթին ծանոթանալուց հետո հարց է առաջանում` իսկ ուսուցիչների իրավունքներն ով պետք է պաշտպանի: Սա մի առաջարկ է, որը մասնագետների համոզմամբ, տանելու է հայ ուսուցիչի դերի նվաստացման, դպրոցը վերածելով քաոսի:

Ներկայացվածն արդեն իսկ ստացել է իր գնահատականը` դպրոցն ու ուսուցչին նվաստացնող փաստաթուղթ, որով վերջնականապես քանդելու են առանց այն էլ վատ վիճակում գտնվող կրթական համակարգը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ