Դու իմ հետադարձ հասցեն ես միակ, Եվ իմ եզակի ճակատագիրը, Իմ բաց երգերը, իմ վերքերը փակ, Իմ հիշատակաց միակ Երկիրը…

ՍԱՐՈՒԽԱՆ

Ուսուցիչն ասում էր` չսովորողների համար 8 միավորն արժե 80 հազար դրամ. ծնողի բողոքը ուսուցչի դեմ

am
ousoucicn-asoum-er--or-csovoroxneri-hamar-8-miavorn-arje-80-hazar-dram-cnoxi-boxoqe-ousoucci-dem

Բժիշկ-թերապևտ Լամարա Մանուկյանն ահազանգում է, որ իր երեխային բռնության են ենթարկել: Կնոջ խոսքով՝ ինքը ցանկանում է հարցին հասարակական հնչեղություն հաղորդել.

«Երևանի թիվ 42 դպրոցում հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մայա Հովհաննիսյանը երեխայիս ծաղրել է: Ճի՞շտ է 16 տարեկան երեխային իր հասակակիցների մոտ «համբալ», «ոջլոտ» անվանելը ուսուցչի կողմից: Նա ասել է՝ տես ինչ մատանի եմ հագել և խփել է երեխայի գլխին»:

Ծնողը հայտարարել է, որ մայիս ամսից ուսուցիչները բաժանվել էին խմբերի, դպրոցում եղել է ներքին լարվածություն: Հոկտեմբերի 1-ին ուսուցիչները հայտարարել էին դասադուլ:

«Ինչպե՞ս կարելի է տղա երեխաներին վիրավորել: Ուրիշ դասարաններում ևս կան բողոքներ: Ուսուցիչը հորդորել է մեր երեխաներին մասնակցել համասեռամոլների շքերթին: Տղա երեխաները պաշտպանել են իրենց պատիվը: Մենք ունենք դասի ձայնագրություններ, և ոչ մի ձայնագրության մեջ ոչ մի դասապրոցես չլսեցի: Ուսուցիչն ասում էր, որ չսովորողների համար 8 միավորն արժե 80 հազար դրամ, 9-ը՝ 90 հազար դրամ, 10-ը ՝ 100 հազար դրամ»,- հայտարարել է երեխայի ծնողը:

Կինը դիմել է ոստիկանություն, և այս առիթով հարուցվել է քրեական գործ:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ