Հայաստանը իր խորքում բաղկացած է իրենց հողին կրքոտ կերպով կապված գյուղացիներից: Հայերը չեն դադարել իրենց երկրում հաստատակամորեն բնակվելուց
Անտուան Մեյե

Ո՞վ կարող է դառնալ ԵՊՀ ռեկտոր

am
ov-karox-e-darnal-eph-rektor

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական է տվել: Այս մասին արդեն նախկին ռեկտորը հայտնել է գիտխորհրդի նիստի ժամանակ:

ՀԱՅ ՁԱՅՆ-ը ներկայացնում է ԵՊՀ ռեկտորի ընտրության համար անհրաժեշտ դրույթներն ու ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթ հայտարարելու կարգը, պաշտոնի հավակնորդների առաջադրումը և նրանց ներկայացվող պահանջները, որոնք սահմանվել են ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կողմից:

Ըստ այդմ՝

  • ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի թեկնածուներն առաջադրվում են համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից կամ ինքնաառաջադրմամբ:
  • ԵՊՀ ռեկտոր կարող է առաջադրվել առնվազն 3 տարվա ղեկավար աշխատանքի փորձ, դոկտորի գիտական աստիճան և պրոֆեսորի գիտական կոչում ունեցող անձը:
  • Ռեկտորի ընտրության համար գումարված խորհրդի նիստը նախապատրաստում և նախագահում է խորհրդի նախագահը: ԵՊՀ ռեկտորի ընտրության նիստը դռնփակ է (բացառություն է արվում ռեկտորի պաշտոնի՝ խորհրդի անդամ չհանդիսացող հավակնորդների համար):

 

Առավել մանրամասն՝ այստեղ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ