Ազգը չպիտի կորցնի իր արմատը, այն ազգը, որը մոռանում է իր պատմությունը, իր կենսագրությունը՝ հեռու է քաղաքակիրթ լինելուց

ՍԵՐՈ ԽԱՆԶԱԴՅԱՆ

Արեւմտեան քաղաքակրթութեան հեղեղին ջուրը շատ պղտոր է, ո'վ դուք ընտանիք Հայոց, աչքդ բաց, բարի ընտանիք կազմեցէք, որ ապագան ուղիղ լինի. Խրիմյան Հայրիկ

am
ovdouqentaniqhayoc-dastiarakouteambbarientaniqkazmeceq--orapaganouxix-lini-xrimyan-hayrik

Այսօր մարտահրավերներ են նետված հայկական ինքնությանը, հայոց ավանդական արժեքներին, սուր է ճոճվում մեր հայկական ավանդական ընտանիքի դեմ, փորձ է արվում խաթարել, խարխլել այն:

Ու այս դժվարին, մտահոգիչ ժամանակներում առավել անհրաժեշտություն կա վերհիշել, վերընթերցել մեր մեծերի թողած, մեզ ժառանգած պատգամները, նորից ու նորից ականջալուր լինել նրանց խրատներին:

Մեկ դար առաջ Խրիմյան Հայրիկը մեզ խրատել է ամուր պահել Հայ ընտանիքը, զգուշացրել է այն վտանգների մասին, որոնք այսօր կախված են մեր գլխին...

Ժամանակին Ամենայն Հայոց Կաթողիկոս, մեր սիրելի Խրիմյան Հայրիկը մի շատ կարևոր` իր ազգին խրատող գիրք է գրել, որ կոչվում է «Դրախտի ընտանիք», այն այսօր որպես ընտանեկան կտակարան պետք է դրվի յուրաքանչյուր հայի սեղանին, դառնա նրա ուղեկիցն ու ուսուցանողը:

«Դրախտի ընտանիք» գիրքը լույս է տեսել 1876 թվականին` Կոստանդնուպոլսում, այն մեզ համար մի անմահ ստեղծագործությունն է: Առաջաբանում Խրիմյան Հայրիկը նախ անդրադառնում է նման գիրք գրելու անհրաժետության մասին. «Ժողովուրդ Հայոց, քեզ համար նկարեցի Դրախտի ընտանիքը. Կ՚աղաչեմ, որ իբրեւ հայելի դնես աչքիդ հանդէպ, հայիս ու տեսնես հիւանդ եւ հիւծեալ կերպարանքդ»:

Ապա հավելում է. «Ժամ հասաւ, խոստովանիմ քեզ. ով ազգ Հայոց, չորս տարուան Պատրիարքութեանս շրջանին մէջ, քո ընտանեկան բազմապատիկ աղէտները ես ինքնին տեսայ. եւ այդ աղէտներուն մէջ` առաւել աղէտաւոր էին ամուսնական խնդիրները>>:

Հայոց Ամենայն Կաթողիկոսն առաջաբանն ավարտում է կոչով.

«Ով դուք ընտանիք Հայոց, ուղղեցէ՛ք ձեր ներկան, որ ապագան ուղիղ լինի. տնտեսցէ՛ք ձեր ներկան, որ ապագային հարցը չպակսի։

Մի մոռնաք վերոյիշեալ երեք պայմանները որ մեր թշուառ կեանքը կը բարւոքեն. եւ այս է` լուսով հաց գտէք, դաստիարակութեամբ

բարի ընտանիք կազմեցէք. Իսկ իմաստուն տնտեսութեամբ հոգացէք միանգամայն ձեր ներկան եւ ապագան>>:

Գիրքը կազմված է 18 գլուխներից:

Ստորև ներկայացնում ենք գրքի ՏՈՒՆ ԵՒ ԸՆՏԱՆԻՔ գլխից հատվածներ:

...ընտանեկան կեանքին եւ տան շինութեան հիմնաքարերը կը համարուին հայր եւ մայր։ Ո՞րչափ սքանչելի զարմանալի են ամուսնական պարտէզին մէջ այս երկու մանանեխի փոքրիկ հատիկները, որ ըստ Աւետարանի առակին` երթալով աճելով մեծ ծառ կը լինին եւ իրենց բազմապատիկ ճիւղերը կը համասփռենբոլոր աշխարհը։ Վասնզի։ Ամուսնական արմատէն ընտանիքը կը հաստատուի, ընտանիքէն ժողովուրդ, ժողովուրդէն այլ եւ այլ ազգերը, ազգերէն իշխանական պետութիւնները եւ պետութիւններէն ընդհանուր մարդկային համաշխարհական ընկերութիւն։

...թէեւ մեր ընկերական երջանկութեան եւ թշուառութեան մէջ կան արտաքին ուրիշ այլեւ այլ պատճառներ, բայց իմաստուն խելամտութեամբ նկատելով աշխարհիս իրողութեանց սկիզբն, միջոց եւ վախճանը. կը տեսնամք որ աշխարհիս չարեաց ու բարեաց սկզբնածնունդ մայր ընտանիքն է։

... Տուն եւ ընտանիք մի փոքրիկ թագաւորութեան երկիր ու սահման է. որոյ նահապետական աթոռին վերայ կընստին ծնողք. հայր իբրեւ թագաւոր, եւ մայրն իբրեւ թագուհի. եւ կը կառավարեն հպատակ ընտանիքը։ Սոյն ընտանեկան պալատին ու թագաւորութեան մէջ, ոչ ոստիկան կայ, ոչ սուր, ոչ բռնութիւն, ոչ գաւազան այլամենուն տեղ հայրական սէր եւ մայրական գորովն է. դաստիարակ եւ խրատ` ծնողաց կենդանի օրինակն է։

Ժողովուրդը եւ ազգերը միայն հացով չեն ապրիր. թագաւորութեամբ եւ ազատութեամբ չեն բարձրանար, այլ առաւել բարոյական կեանքով. եւ այդ կենսական կեանք տուողը ընտանիքն է։

Ուշադիր եղիր, եւ ես նկարագրեմ քեզ։ Ժողովուրդը եթէ կը յառաջադիմէ` իւր առաջին քայլը ընտանեաց սրահէն կ»առնու: ...եթէ Եւրոպիոյ կախարդիչ նորասիրութիւնը զինքը (ընտանիքը)պիտի կողոպտեն անխնայ, թող զգաստ լինի եւ տեսնա յոր մեծ կողոպտիչ ձեռք իր ընտանիքն է:

... երբ նոր աշխարհի մէջ հաւասար կրթութիւն պէտք է ընտանեկան միութիւնը պահելու համար. մարդ կը զարմանայ թէ, հապա ի՞նչ բան էր եւ ի՞նչ զօրութիւն, որ հին աշխարհի նահապետական կեանքի մէջ անխզելի կը պահէր ընտանեկան միութեան կապը։ Զարմանալ պէտք չէ, այդ միութիւնը պահելու համար, բաւական էր տան կառավար նահապետին հայրական պատկառանք մեծ տանտիկնոջ ժրագործ տնտեսութիւնն, զաւակաց ակնածութիւն եւ մեծարանք առ ծնողս, հարսներաց հլու հնազանդութիւն, եւ քան զամէն աւելի` կրօնի երկիւղածութիւն եւ աստուածապաշութեան հաւատքը։

...արեւմտեան քաղաքակրթութեան այս հեղեղին ջուրը շատ խառնուրդ ու պղտոր է. չարն ու բարին, լոյսն ու խաւար, անկրօն գիտութիւնը իւր հետ զուգընթաց է։

Ուստի Հայոց ընտանիքը պէտք է այժմէն իրենց աչքը բանան գիտութեան

լուսով եւ բարի դաստիարակութեամբ պատրաստուին, միայն այսու կարելի է քաղաքակրթութեան խառնուրդէն բարի մասն ընտրել...

Շարունակելի

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ