Ովքե՞ր են հավակնում դառնալ ՈւԵՖԱ-ի ՉԼ-ի լավագույն ֆուտբոլիստներ

ovqer-en-havaknoum-darnal-ouefa-i-cl-i-lavagouyn-foutbolistner


ՈւԵՖԱ-ն ներկայացրել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հավակնում են լավագույնը դառնալ Չեմպիոնների լիգայի 2018-19 մրցաշրջանում: 

Հայտնի է, որ յուրաքանչյուր դիրքում հաղթելու է միայն մեկ ֆուտբոլիստ: Լավագույնի կոչման համար պայքարում են հետևյալ խաղացողները. 

Դարպասապահ. Էլիսոն («Լիվերպուլ»), Ուգո Լյորիս («Տոտենհեմ»), Մարկ-Անդրե տեր Շտեգեն («Բարսելոնա») 

Պաշտպան. Տրենտ Ալեքսանդեր-Արնոլդ («Լիվերպուլ»), Վիրջիլ վան Դեյկ («Լիվերպուլ»), Մատիաս դե Լիգտ («Այաքս»/«Յուվենթուս») 

Կիսապաշտպան. Ֆրենկի դե Յոնգ («Այաքս»/«Բարսելոնա»), Ջորդան Հենդերսոն («Լիվերպուլ»), Քրիստիան Էրիկսեն («Տոտենհեմ») 

Հարձակվողներ. Սադյո Մանե («Լիվերպուլ»), Լիոնել Մեսսի («Բարսելոնա»), Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենթուս»): 

Տիտղոսների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա իգոստոսի 29֊ին՝  Մոնակոյում։ 

Հավելենք, որ նույն օրը կկայանա նաև Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունը։ 
 

Լրահոս

Նմանատիպ նորություններ