Օզբիլիսը «Փյունիկ»-ին միացել է ազատ գործակալի կարգավիճակով. Պաշտոնական

am
ozbilise-pyounik-in-miacel-e-azat-gorcakali-kargavijakov-pastonakan

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի պայմանագիր է կնքել 29-ամյա հայազգի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի հետ: 

Օզբիլիսն Ամստերդամի «Այաքսի» սան է և երկար տարիներ հանդես է գալիս Հայաստանի հավաքականում:

Ինչպես   հայտնեցին «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունից, ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակով է միացել «Փյունիկին»: 

Հայաստանի հավաքականում Օզբիլիսը խաղում է 2012թ.-ից և այդ ընթացքում հասցրել է մասնակցել 39 խաղի՝ դառնալով 6 գոլի հեղինակ:

«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջող խաղ է մաղթում Օզբիլիզին:

Օզբիլիսի ֆոտոշարքը «Փյունիկի» մարզահագուստով և հարցազրույցն ակումբի կայքում կլինի ֆուտբոլիստի Հայաստան ժամանելուն պես:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ