Դու իմ հետադարձ հասցեն ես միակ, Եվ իմ եզակի ճակատագիրը, Իմ բաց երգերը, իմ վերքերը փակ, Իմ հիշատակաց միակ Երկիրը…

ՍԱՐՈՒԽԱՆ

Պացիֆիզմի մասին  խոսեք զգույշ, մինչ  հայտարարություն անելը` մտածեք. Վովա Վարդանով

es am
pacifizmi-masin-xoseq-zgouys--minc-haytararoutyoun-anelemtaceq-vova-vardanov

<<Չի կարելի ներքին քաղաքական դաշտում դրոշակ դարձնել պացիֆիզմը, դա անհեռատես քայլ է>>, - ասում է հետախույզ, ազատամարտիկ, հասարակական և ռազմական գործիչ Վովա Վարդանովը:

<<Այսօր կոչ են անում զենքից զարդ սարքել, բայց 18-րդ դարի սկզբում հայ կանայք իրենց զարդերը հանձնում էին, որպեսզի Դավիթ Բեկի Զանգեզուրյան հանրապետությունը ի վիճակի լինի զենք գնել: Երևի պատմությունից պետք է դասեր քաղել: Թե՞ մի հատ էլ պետք է դաղվեն, որ հասկանան` այդպես չի կարելի>>:

Դառնալով պատմություն դասերին, Վարդանովը, լավ չսերտածներին հիշեցնում է. << ԱՄՆ-ը Վիետնամում 10 տարի պատերազմելուց հետո` պարտվեց, ո՞նց եղավ, որ գերհզոր ԱՄՆ-ը պարտվեց սոցիալիզմի <<հոտը>> նոր- նոր քաշած Վիետնամին: Դա անհնարին կլիներ, եթե չլիներ ԱՄՆ պացիֆիստական շարժումը>>:

Բոլոր նրանց, ովքեր պատերազմական այս իրավիճակում խաղաղասիրություն են մեզ քարոզում, հետախույզը կոչ է անում` պացիֆիզմի մասին խոսել զգույշ և մինչ հայտարարություն անելը` նախ մտածել:

<<Իհարկե, մեր հյուսիսի հարևանը ևս իր երեխաներին ուղարկում է կռվի դաշտ, իրենց մայրերն էլ են լացում, երբ կորուստ են ունենում, բայց այդ ամենը մեզ համար պետք է լինի հարյուրերորդական տեղում: Աառաջին տեղում մեր հայրենիքն է, մեր երեխաներն են: Իսկ եթե մեր երեխաների մասին մտածում եք, ուրեմն, նրանց նորմալ մարզեք, լավ զինվոր դարձրեք, պահանջեք զորամասի հրամանատարներից` երեխաներին ոչ թե տուն ուղարկեն` մի քանի օրով, այլ պահանջեք նորմալ մարզեն նրանց: Քանի որ դրա արդյունքում ավելի ապահով կլինի մեր երեխաների ծառայությունը>>:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ