Պահանջում են վարչապետ չընտրել Փաշինյանին. ԱԺ-ի դիմաց ակցիան շարունակվում է

am
pahanjoum-en-varcapet-centrel-pasinyanin-aj-i-dimac-akcian-sarounakvoum-e

Ազգային ժողովի բաց դարպասներից ներս մոտ մեկ տասնյակ անձինք ակցիա են անցկացնում՝ պահաջելով չընտրել վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին, որպեսզի Ազգային ժողովը լուծարվի:

Ակցիայի մասնակիցները նշում են, որ իրոք հակասական իրավիճակ է, երբ իրենք պահանջում են չընտրել Փաշինյանին, սակայն դա է ԱԺ-ն լուծարելու ճանապարհը:

«Այսօր կարևոր է, որ ՀՀԿ-ն սաբոտաժի չգնա, և վարչապետի թեկնածուն չընտրվի: Հայ ժողովուրդը, մեր քաղաքացիները ցանկանում են, որ արտահերթ ընտրություններ լինեն, իսկ դրա համար պետք է, որ այսօր և հաջորդ շաբաթ վարչապետի թեկնածուն չընտրվի»,- ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում նշեց ակցիայի մասնակից տիկին Արմենուհին:

Ակցիայի մասնակիցները վստահություն են հայտնում, որ միայն արտահերթ ընտրություններից հետո երկրում իրավիճակը կկայունանա, հետևաբար անհրաժեշտ են համարում խորհրդրանը լուծարումը:

Նշենք, որ ակցիայի մասնակիցների թիվն անընդհատ փոփոխվում է. որոշները զբոսնում են Ազգային ժողովի այգում, մյուսներն էլ հավաքված են շենքի հարևանությամբ և սպասում են քվեարկությանը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ