Գևորգ Էմին - Ես հայ եմ

Ես հայ եմ, հին, ինչպես լեառն այս բիբլիական,
Թաց են ոտքերս դեռ ջրհեղեղի ջրից,
Իմ սուրբ հողն է տեսել Նոյն առաջին անգամ,
Բաբելոնյան Բելը խորտակվել իմ սրից:

Կարդալ Ամբողջը

Փակ հանդիպում՝ արտգործնախարարի հետ

am
pak-handipoum-artgorcnaxarari-het

Խորհրդարանի ղեկավարությունը նպատակ ունի Արցախյան խնդրով քննարկում անցկացնել Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի փոխացմամբ, վաղը ՀՀ արտաքին գործերի նախարարը փակ հանդիպում է ունենալու ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ:

Ըստ Մարուքյանի՝ նման հարցերը կարևոր են, հետևաբար, հարկ է, որ նախ փակ ռեժիմով քննարկվեն, դրանից հետո միայն կարելի է մտածել խորհրդարանական լսումների անցկացման մասին:

«Այս փուլում Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը որոշել է ունենալ փակ հանդիպում արտգործնախարարի հետ: Հիմա դրանից հետո կարող է որոշի լսումներ անել, բայց դա պետք է ունենա նպատակ: Ինքնանպատակ որևէ գործիքի օգտագործում ուղղակի կարող է լինել գազը բաց թողնելու նման»,-ասաց Մարուքյանը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ