Պարի Սեն Ժերմենը նվաճեց Ֆրանսիայի սուպերգավաթը

am
pari-sen-jermene-nvajec-fransiayi-soupergavate

«Պարի Սեն Ժերմենը» Ֆրանսիայի սուպերգավաթակիրն է։ Լիգա 1-ի չեմպիոնները տիտղոսով են սկսում 2019-2020 թվականների մրցաշրջանը։  Չինաստանի Շենչժեն քաղաքում Թոմաս Տուխելի թիմը մրցում էր գավաթակիր «Ռեննի» հետ։

Armsport.am-ի փոխանցմամբ՝ հանդիպման հաշիվը բացվեց 13-րդ րոպեին։ «Ռեննին» առաջ մղեց Ադրիեն Յունուն։ 

Երկրորդ կեսում «Պարի Սեն Ժերմենը» հետ բերեց կորցրածը Կիլիան Մբապեի և Անխել դի Մարիայի գոլերի շնորհիվ։ Արդյունքում փարիզյան ակումբը առավելության հասավ մրցակցի նկատմամբ 2-1 հաշվով և նվաճեց Ֆրանսիայի սուպերգավաթը։ 

«Պարի Սեն Ժերմենը» պատմության մեջ 9-րդ անգամ նվաճեց Ֆրանսիայի սուպերգավաթը։ Հավելենք, որ փարիզյան թիմը արդեն յոթերորդ տարին անընդմեջ նվաճում է այս տիտղոսը։ 

Լրահոս

Նմանատիպ նորություններ