Փարիզյանս ժելե. Ֆրանսիական համի և հայկական երևակայության միաձուլումը

am
parizyans-jele-fransiakan-hami-e-haykakan-ereakayoutyan-miacouloume

Ամռան այս տապին մարդիկ ավելի շատ կարիք ունեն  համտեսելու ինչ-որ զովացնող և ավելի թեթև կալորիականություն ունեցող համեղ քաղցրություններ: Այդ թարմացնող ու զովացնողներից մեկն էլ դոնդողն է: Բացի այն, որ  դոնդողը թարմություն է տալիս ու քիչ կալորիականություն ունի, այլև շատ օգտակար է, առողջարար  և  դրական է ազդում օրգանիզմի կենսագործունեության վրա: Այն սպիտակուցի հիանալի աղբյուր է,  ամրացնում է հոդերն ու ոսկորները:  Սակայն այսքանով չի  սահմանափակվում նրա օգտակար հատկանիշները: Ամռան շոգին և քաղաքային աղմուկին երբեմն գիշերները կարող է անքնություն առաջանալ, իսկ այդ անքնությունը կարող է անհանգստության, նյարդային վիճակի պատճառ դառնալ: Ժելատինը  նվազեցնում է ընկճախտը և կարգավորում քունը, լավացնում է մաշկը և պահում երիտասարդ:  

 

Հայաստանում  ադեն կա հատուկ մասնագիտացված ընկերություն, որը արտադրում է դոնդողյա տորթերի և դոնդողներ բաժակներում: «Փարիզյանս ժելե»-ն շուկայում նոր, բայց արդեն սիրված բրենդ է: Եթե ցանկանում եք քաղցր  համտեսել կամ անակնկալ անել Ձեր ընտանիքի անդամներին, պետք է պարզապես գնալ Մամիկոնյանց  58 հասցեում գտնվող «Փարիզյանս ժելե»-ի խանութ, ընտրել կամ էլ պատվիրել ամենատարբեր տեսակի դոնդողները ֆեյսբուքյան էջի միջոցով`https://www.facebook.com/parizyans.jelly/?ref=br_rs:

 

Ընկերչության անունն արդեն իսկ հուշում է, որ այս ամենը ինչ-որ կերպ կապ ունի Ֆրանսիայի հետ: Այդպես էլ կա: Ֆրանսիական դոնդողը բերված է արտերկրից, սերուցքն ու շոկոլադն իտալական են, թարմ մրգերն ու գաղափարը՝ հայկական:

 

 

Բոլորն էլ սիրում են միշտ տարբեր համեր փորձել, նոր ու թարմ գաղափարների կարիք ունեն: «Փարիզյանս ժելե»-ն եկել է  փոխարինելու ավանդական տորթերին: Այս դոնդողյա տորթերը ճաշակողներն արդեն զգացել են համի ողջ նրբությունը: Դրանք բազմազան են թե՛ ձևի, թե՛ համի, թե՛ պատրաստման եղանակի մոտեցումներով: Սա առաջարկ է բոլորի համար:  3D ծաղիկներով դոնդողյա տորթերը, որ պատրաստված են դոնդողից և նուրբ կաթնաշոռից հատկապե դուր կգան աղջիկներին. դա ծաղիկ և տորթ համադրությունն է մի տեղում:  Տղաներն այլևս կարիք չեն ունենա և՛ տորթ, և՛ ծաղիկներ գնելու: «Փարիզյանս ժելե»-ն պատրաստում է նաև մրգային դոնդողյա տորթեր՝ թարմ ու հատընտիր մրգերից պատրաստված: Թարմության գաղտնիքներից մեկն էլ այն է, որ օգտագործում են սեզոնային մրգեր: Հատկապես գրավիչ են կաթնաշոռային և վելյուր տորթերը, որոնք տալիս են գունային ընտրության ամենալայն հնարավորությունը:   Որքան շատ դրական ազդեցություն ունի դոնդողը, այդքան էլ օգտակար է ընդեղենը, իսկ երբ այդ երկուսը միանում են իրար, ստացվում է «Փարիզյանս ժելե»-ի ընդեղենով դոնդողը:  Ընկերությունը հանդես է գալիս նաև Հայաստանում չհանդիպող եռաչափ դոնդողյա տորթերով: Պետք է ընդգծել նաև, որ այն ամբողջ աշխարհում դեռ նոր-նոր են սկսել կիրառել: Այս դոնդողյա տորթերը կարելի է օգտագործել ամենատարբերի առիթների և միջոցառումների համար: Հարմար են նաև անակնկալներ մատուցելու կամ էլ նույնիսկ անառիթ  համտեսելու համար:

 

 «Փարիզյանս ժելե»-ում կարող եք պատվիրել ոչ միայն տորթեր, այլև դոնդողյա հավաքածու կամ էլ դոնդողներ բաժակում:  Ամեն բաժակ կարող է ունենալ տարբեր միջուկ կամ նույն միջուկը, դա արդեն կախված է հաճախորդի ցանկությունից: Դոնդողի այս ձևը հարմարավետ է, նաև՝ ինքնատիպ. յուրաքանչյուրը վերցնում է իր հասանելիք բաժակըԴոնդողյա հավաքածուները ավելի հարմար են  օգտագործել  այն դեպքում, երբ ֆուրշետ եք կազմակերպել: Դրանք իրենից ներկայացնում են և՛ տորթ, և՛ դոնդողը բաժակներում:

«Փարիզյանս ժելե»-ում պատվերներն ընդունվում են մեկ օր շուտ, բայց պատվիրողներն էլ կարղ են վստահ լինել, որ իրենց պատվերը տեղ կհասնի ճիշտ ժամանակին: Այսքանից հետո Ձեզ մնում է գոնե մեկ անգամ փորձել «Փարիզյանս ժելե»-ի դոնդողյա տորթերից:

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ